Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Այս տարի Թուրքիան 6 անգամ ավելացրել է ռազմամթերքի մատակարարումները Ադրբեջանին

Այս տարի Թուրքիան 6 անգամ ավելացրել է ռազմամթերքի մատակարարումները Ադրբեջանին
15.10.2020 | 13:49

Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարի Թուրքիան վեց անգամ ավելացրել է ռազմամթերքի մատակարարումները Ադրբեջանին: Անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական տեխնիկայի վաճառքը միայն անցյալ ամիս հասել է 77 միլիոն դոլարի՝ հաղորդում է Reuters-ը:

Ուսումնասիրելով Թուրքիայի արտահանողների միության՝ 61 ոլորտներում աշխատող 95 000 ընկերությունների տվյալները, Reuters-ը փաստում է՝ 2020-ի 9 ամիսներին Ադրբեջանը Թուրքիայից գնել է 123 միլիոն դոլարի պաշտպանական և ավիացիոն սարքավորումներ: «Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անօդաչու թռչող սարքերի, հրթիռային կայանքների, զինամթերքի և այլ զենքի գնումների մեծ մասը Ադրբեջան է հասել հուլիսից հետո, երբ հայկական և ադրբեջանական ուժերի սահմանային բախումները դրդեցին Թուրքիային և Ադրբեջանին համատեղ զորավարժություններ անցկացնել», - նշվում է հաղորդագրության մեջ: Անցած հուլիսին Ադրբեջանը Թուրքիայից գնել է 278,880 դոլարի զինամթերք, օգոստոսին՝ 36 միլիոն դոլարի, սեպտեմբերին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները՝ 77,1 միլիոնի։ 2019-ի առաջին 9 ամսում Ադրբեջանը Թուրքիայից 20 միլիոն դոլարի զենք էր գնել: Վիճակագրության համաձայն, սեպտեմբերին Ադրբեջանը առաջին տեղում է Թուրքիայից անօդաչու սարքեր գնող երկրների շարքում՝ առաջ անցնելով Օմանից և ԱՄՆ-ից: Թուրք փորձագետ Թուրան Օգուզն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում օգտագործվող անօդաչու թռչող սարքերը արտադրում է Սելչուկ Բայրաքթարի ընկերությունը, որ 2016-ին ամուսնացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի դստեր հետ:

Դիտվել է՝ 6007

Մեկնաբանություններ