Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Մինչև մեզ համար քաղաքական ձեռնտու իրավիճակ կստեղծվի

Մինչև մեզ համար քաղաքական ձեռնտու իրավիճակ կստեղծվի
15.10.2020 | 14:46

«Փաստը» գրում է.

«Երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեխանիզմներին: Լավրովի հարցազրույցը տարբեր վերլուծությունների և արձագանքների առիթ դարձավ: «Փաստ» թերթի հետ զրույցում «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Հովսեփ Բաբայանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը պարզապես բացեց «առարկայական բանակցություններ» ասվածը, որը ենթադրում է թեկուզև մինչ այս հայտնի երկու կոմբինացիաները. տարածքների զիջում, խաղաղապահների տեղակայում, իսկ Արցախի կարգավիճակն էլ թողնվելու էր հաջորդ փուլին կամ հետագային:

«Լավրովն ասաց այն, ինչ այսօր կա սեղանին: Մեծ հաշվով, պարզ դարձավ, թե այս վերջին բանակցություններն ինչի շուրջ են: Բացի այդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով հանդես եկավ: Նիկոլ Փաշինյանի խոսքից պարզ է դառնում, որ հայկական կողմը համաձայն չէ այդ տարբերակին, որին համաձայն է Ադրբեջանը: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ բանակցային սեղանին մենք այս առումով դժվարություններ ունենք. այսինքն, ներկայացված ճանապարհային քարտեզը մեզ համար ընդունելի չէ, որովհետև այն չի ապահովելու ոչ մեզ համար ցանկալի կարգավիճակը, ոչ էլ երկարաժամկետ խաղաղությունը:
Սա, իհարկե, դժվարացնում է մեր գործը: Հիմա ստացվում է, որ Հայաստանն ու Արցախը ինչ-որ մի բաղադրիչով մենակ են մնացել թե միջնորդների, թե ադրբեջանաթուրքական տանդեմի առաջ, որովհետև, փաստացի, իրենց ասածները համընկնում են Ադրբեջանի ուզածին: Եզրակացնելով թե Նիկոլ Փաշինյանի, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքերից, մենք պատրաստվում կամ առնվազն չենք խուսափում երկարաժամկետ պատերազմից մինչև այն կետը, որտեղ դիվանագիտությամբ ու բանակցություններով մեզ համար քաղաքական ձեռնտու իրավիճակ կստեղծվի»,- ասաց Բաբայանը»։

Դիտվել է՝ 2009

Մեկնաբանություններ