Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Իրանցի գեներալը՝ Թեհրանի՝ ԼՂ-ում ահաբեկիչների դեմ պայքարի պատրաստակամության մասին

Իրանցի գեներալը՝ Թեհրանի՝ ԼՂ-ում ահաբեկիչների դեմ պայքարի պատրաստակամության մասին
16.10.2020 | 13:13

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Ռագիմ Նոյե Եղդամը պատմել է՝ պատրաստ է Իրանը միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: 2020-ի հունվարին ամերիկյան օդուժի նպատակաուղղված հարվածի հետևանքով սպանված իրանցի զորահրամանատար Ղասեմ Սուլեյմանիի մտերիմ ընկերը, որը Սուլեյմանիի հետ պատերազմել է Իրաքում և Սիրիայում, խոսել է «ПолитЭксперт»-ի հատուկ թղթակցին հարցազրույցում:


Լրագրողը հիշեցրել է, որ վերջերս Հայաստանի ԱԱԾ-ն հրապարակել է բանակցությունների ձայնագրություն, որում ապացուցվում է Սիրիայից ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելու փաստը: Որքանով է հավանական, որ ահաբեկիչները կգան Կովկաս, և ինչպես այդ դեպքում կվարվի Իրանը հարցին ի պատասխան գեներալը նշել է, որ Սիրիայում հակամարտության ժամանակ Թեհրանը շտապել է օգնել ահաբեկիչների դեմ պայքարում, որպեսզի նաև ապահովի իր երկրի պաշտպանությունը: «Եվ եթե Ադրբեջանը կամ Հայաստանը որոշեն օգտվել այդ ուժերից, Իրանն առաջինը կլինի, որ կգնա այդ գրոհայինների դեմ և կոչնչացնի նրանց: Մենք նույնպես ունենք տեղեկություն, որ «Իսլամական պետություն» խմբավորումից մարդկության թշնամիները մեկնում են Կովկաս, և դա սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Թող իմանան, որ մենք թույլ չենք տա նենգ ծրագրերի իրագործում»,- հայտարարել է գեներալը:

Դիտվել է՝ 2186

Մեկնաբանություններ