Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ստեփանակերտում այս գիշեր ևս խաղաղ է անցել

Ստեփանակերտում այս գիշեր ևս խաղաղ է անցել
20.10.2020 | 10:39

Ստեփանակերտում գիշերը խաղաղ է անցել, հրետակոծության, հրթիռակոծության դեպքեր չեն եղել: Առավոտյան էլ Արցախի մայրաքաղաքում խաղաղ է:

Հիշեցնենք՝ սա կրկին համաձայնեցված հրադադարի երրորդ օրն է, սակայն այնպես չէ, որ Արցախի բնակավայրերն այս օրերին չեն հրետակոծվում: Երեկ օրվա երկրորդ կեսին «Ազատության» լրագրողը Մարտունու շրջանում էր, և այնտեղ հենց Մարտունի քաղաքում բազմաթիվ վնասվածքներ կային՝ մեքենաների, տների, մի քաղաքացի բեկորային վնասվածք էր ստացել: Այսինքն, այնուամենայնիվ հրադադարը խախտվում է ոչ միայն առաջնագծում, այլև Արցախի բնակավայրերում՝ այնտեղ, որտեղ խաղաղ բնակիչներ են ապրում:

Արցախի շրջաններում չես հանդիպի երեխաների՝ նրանք բոլորն ավելի ապահով վայրերում են, Ստեփանակերտում նույնպես շատ քիչ երեխաներ կան: Երեկ օրվա ընթացքում մի փոքր աշխուժություն քաղաքում նկատվեց, քանի որ երկու օր է ինչ համեմատաբար խաղաղ է, լսելի են միայն անօդաչու թռչող սարքերի ձայներ, Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի ձայները, բայց հենց քաղաքի վրա երկու օր արկեր չեն ընկել, և դա մարդկանց «հանել է» ապաստարաններից: Սկսել են նաև հացի փռերը աշխատել: Ասինքն՝ երբ մեկ օր գոնե խաղաղ է, մարդիկ փորձում են մի փոքր անցնել առօրյային:

Դիտվել է՝ 1970

Մեկնաբանություններ