Լավ լուրեր ենք ստանում Ադրբեջանից՝ փաշինյան նիկոլի բարեկամ երկրից, բայց քանի որ ժողվարչապետը բարեկամ է Ադրբեջանին, մենք այդ լավ լուրից չենք խերվի:
ՈՒրեմն, ռուսական մամուլից տեղեկանում ենք, որ Ալիև էֆենդին գրեթե փակում է «Россия сегодня»-ին պատկանող «Սպուտնիկի» խմբագրությունը՝ 40 հոգանոց աշխատակազմը դարձնելով մեկ հոգանոց, այսինքն՝ մեկ դերասանի թատրոն:
Էֆենդին դա անում է, իբր, դիսպարիտետի վերացման պատճառով. ադրբեջանական պետական լրատվամիջոցը՝ «Ազերթաջը», նույնպես ՌԴ-ում ունի մեկ թղթակից: Հաղորդվում է նաև, որ, իբր, դիսպարիտետը կտարածվի նաև BBC-ի վրա, սակայն դա ընդամենը պատրանքի ստեղծում է՝ ոչ մի խոսք չկա բրիտանական խմբագրության փակման կամ գլխաքանակի կրճատման մասին:
Ասածս ո՞րն է:
Էֆենդին հաբռգել է, երկրորդ Զելենսկի է դառնում մեր աչքի առաջ:
Եվ անպայման կպատժվի, ինչից կարող էր օգտվել Հայաստանը:
Բայց անկասկած կարելի է ասել, որ վաղը փաշինյան նիկոլը հրահանգ կստանա՝ փակել Հայաստանի «Սպուտնիկը»:
Եվ անմիջապես կկատարի այն՝ պատճառաբանելով նույն դիսպարիտետը:
Մի խոսքով, դրանից խերվել չի ստացվի:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ