Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Վեոլիա Ջուր» չգիտեմինչի աշխատակիցներն առեղծվածային պայմաններում անհետանում են

«Վեոլիա Ջուր» չգիտեմինչի աշխատակիցներն առեղծվածային պայմաններում անհետանում են
10.03.2025 | 13:12

ՈՒրեմն, 2023 թվականից անհետացել է «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի «Կենտրոն» մասնաճյուղի «ջրի կին» Իզոլդան: Նրա հետ վերջին անգամ հաջողվել է կապ հաստատել 2023 թվականի նոյեմբերին: Դրանից հետո «ջրի կին» Իզոլդան ընդհատակ է անցել: Վերջինիս հետ հնարավոր չէ կապ հաստատել ժամանակակից կապի և ոչ մի միջոցով:

Սակայն, «ջրի կին» Իզոլդան բուռն գործունեություն է իրականացնում ընդհատակից:

Խնդիրն այն է, որ, ըստ «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի սահմանված կարգի, կամ բնակիչները նկարում են ջրաչափի ցուցմունքը և այն ինչ-որ կերպ ուղարկում են տեղամասային տեսուչին, կամ վերջինս այցելում է բնակարան և անձամբ է նկարում ջրաչափի ցուցմունքը: Այս իմաստով, «ջրի կին» Իզոլդան ոչ մեկն է իրականացնում, ոչ էլ մյուսը: Փոխարենը` գտնվելով խորն ընդհատակում, «ջրի կին» Իզոլդան, առանց որևէ տվյալների և հիմնավորման, ինչ թիվ ուզում գրում է:

Քանի որ սպառվել են «ջրի կին» Իզոլդային գտնելու կամ վերջինիս հետ կապվելու բոլոր ողջամիտ հնարավորությունները, ստիպված դիմում եմ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը (Ambassade de France en Arménie) և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին (Emmanuel Macron) «ջրի կին» Իզոլդային հայտնաբերելու և ընդհատակից դուրս բերելու խնդրանքով:

Իսկ ինչու՞ եմ դիմում հենց դեսպանությանն ու Մակրոնին: Որովհետև, 2023 թ. օգոստոսի 11-ին «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի տնօրենը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել են «ոլորտի մարտահրավերներն ու Հայաստանի իշխանությունների հետ միասին դրանց արձագանքելու միջոցները» և, ըստ այդմ, Ֆրանսիան հաստատել է չգիտեմինչի՝ Հայաստանում ֆրանսիական առաջատար ներդրողի կարգավիճակը, դրանից բխող հետևանքներով:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1582

Մեկնաբանություններ