Ի՞նչ էիք ուզում, որ 20 թվին ջախջախիչ պարտություն կրես, 21 թ. այդ ջախջախմանդ ճարտարապետ ուժին կրկին իշխանություն տաս, ու ինչ-որ պահանջներ ունենա՞ս:
Հայ, հա՜ա՜ա՜յ..
Պարտվածի վրա ոտքերն է սրբում հաղթողը, պարտվածին ինչ էլ թողնում են՝ շպրտված ողորմություն է:
Ի՞նչ գրողի տարած խաղաղություն:
Ձեր ընտրած իշխանությունից, որպես ազգ կամ ժողովուրդ, թեկուզ ամբոխ ու խալխ, մի պահանջ պիտի լինի՝ ամեն կերպ խուսափել «խաղաղության պայմանագիր» կնքելուց:
Խուսափել, ինչպես սատանան խնկից կխուսափի:
Մանավանդ հիմա, երբ ահռելի ճարճատյունով փլվում են ներկա աշխարհակարգի հիմերը:
Իսկ եթե այլևս անհնար է խուսանավելը, դրա ելքն էլ կա՝ հեռացնել իշխանությունից, զրկել փաստաթուղթ ստորագրելու իրավունքից:
Հասկանալ է պետք, որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, առավել ընդունելի է ընդհանրապես իշխանություն չունենալ, քան պայմանագիր անունը կրող МОРГ- ի տեղեկանք ստանալ:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ