Ադրբեջանական կողմի հաղորդմամբ «Հայաստանն ընդունել է խաղաղության պայմանագրի վերջին 2 հոդվածը, տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են»:
Թշնամական կողմի հայտարարության համատեքստում մի քանի դիտարկում։
Առաջին՝ Ադրբեջանը ըստ էության կարողացավ հասնել նրան, որ ԵՄ դիտորդները ապագայում դուրս են հանվելու սահմանից, և Հայաստանը հրաժարվելու է միջազգային ատյաններում Ադրբեջանի նկատմամբ հայցերից։
Երկրորդ` ելնելով վերոգրյալից, սա նշանակում է, որ հայկական կողմը իրավական տեսանկյունից միջազգային ատյաններում հրաժարվում է, արցախահայության ցեղասպանությունից, էթնիկ զտումներից և արցախահայության խախտված իրավունքները վերականգնելուց։ Հայկական կողմը հրաժարվելու է նաև ռազմագերիների վերաբերյալ միջազգային ատյաններում իր հայցերից։
Երրորդ՝ ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ այսպես կոչված խաղաղության հաստատման համար մնում է Հայաստանի սահմանադրության հարցը և մի քանի այլ հարցեր։ Ըստ էության, ադրբեջանական կողմը նշում է, որ փաստաթղթի տեքստը պատրաստ է, մնում է այն ստորագրելու նախապայմանները իրականացնել։
Չորրորդ՝ պետական դավաճանը վերջին հայտարարություններից մեկում, որի համաձայն Հայաստանը փոխելու է իր սահմանադրությունը և դա ունենալու է տարածաշրջանային նշանակություն՝ ապացուցում է, որ հայկական կողմը Ադրբեջանի այս պահանջը ևս կատարում է։ Հինգերրորդ՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում կան մարդիկ ովքեր իբրև թե հանցագործություններ են գործել Ադրբեջանի նկատմամբ և հայկական կողմը, եթե ցանկանում է խաղաղություն, ուրեմն այդ հարցում պետք է համագործակցի ադրբեջանական դատավարության հետ։Ակնհայտ է, որ խոսքը Հայաստանի նախկին ռազմաքաղաքական էլիտայի մասին է, որոնք 90-ականներին փառահեղ հաղթանակ են կերտել։ Ակնհայտ է, նաև որ Փաշինյանն առանց վարանելու հնարավորության դեպքում կարտահանձնի այդ մարդկանց։
Վեցերրորդ՝ ադրբեջանական կողմի հաղորդմամբ այսպես կոչված խաղաղության համար անհրաժեշտ է, որ Հայաստանը մոտ 60 մլրդ դոլարի փոխհատուցում իրականացնի անցնող 30 տարիների համար։
Յոթերրորդ՝ առկա տեքստում որևէ կետ չկա ռազմագերիների վերաբերյալ։
ՈՒթերրորդ՝ տեղի ունեցողը անգամ կապիտուլյացիա չի։ Սա Հայաստանի, որպես պետություն մահվան դատավճիռն է։ ՈՒ սա ո՛չ չափազանցություն է և ո՛չ էլ ֆանտաստիկայի ժանրից։
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ