Նիկոլը Ազգային ժողովում բերանի ողջ լայնքով և բողազի ամբողջ ուժով ազդարարեց.
- Մենք գուբեռնիա չենք դառնա, Հայաստանը ոչ մի դեպքում գուբեռնիա չի լինի:
Բայց չգիտես ինչու՞ դեմ չէր վիլայեթ դառնալու հեռանկարին։ Ալիևի ամեն մի ցանկություն հրամայական է` հրաման, գործունեության ուղեցույց, խիստ գործուն կարգադրություն, որն իրականացվում է փուլ առ փուլ:
Մինչդեռ Հայաստանում մոլեգնում է ռուսաֆոբիան... Հասկացող, չհասկացող, ազատականներ ու սեռաշեղվածներ, լիբերալներ ու լիբերաստներ, գլոբալիստներ և պահպանողականներ, արևմտականներ ու դեմոկրատներ... մեծից, փոքր տեղից վերկացող «շեկ թուրքրերի» վերագրվող մեղքերից ա խոսում` չգիտես ինչու մոռացության մատնելով իսկական թուրքերի եղեռնագործությունը։ Ահա, միակ հաջողությունը, իրական հաղթանակը, որին հասել է նիկոլն իր յոթնամյա քաղաքական գործունեության ընթացքում։
Միտում ունենալով սիրաշահել թուրքերին և որպեզի հայ ժողովրդին կարողանա կանգնեցնել քաղաքական թլպատման դազգահի առջև, նա նախ և առաջ հարկ համարեց փչացնել այդ նույն ժողովրդին։
Ակամա մտաբերում եմ Ալբերտո Մորավիայի «Չոչարա» վեպը, նրա մոտիվներով նկարահանված գեղարվեստական կինոնկարը, գլխավոր դերում դարի դերասանուհին` Սոֆի Լորենը։
Ակամայից հայ ժողովրդի ներկան ինձ համար ասոցացվում է «Լորենի
Աղջնակի» հետ` դեռահաս, անարատ, անբիծ, այն հրեշտակի հետ, որը հաղթանակի տարփանքով մոլեգնող ազատարար զինվորների տակ բռնաբարվում, պղծվում և անարգվում է մութ գիշերով` լքված եկեղեցու պատերի տակ։
Եվ ինչ է հետագայում կատարվում այդ սրբազան էակի հետ։ Այլևս իր նկատմամբ սեռական ոտնձգությունների նկատմամբ նա դառնում է անտարբեր, անդիմադիր, պաղ աչքերով տրվելով բռնարար հեշտանքին և այլևս նրա համար ոչինչ անբարո չէ, առավել ևս` մերժելի։
Այսօր նույն վիճակում է հայտնվել հայ ժողովուրդը` պարտված, ստորացված, լքված ու անարգված և նրա համար ամենևին էլ միևնույնն է` ով իր վրայով կանցնի` թուրքը, թե մեկ ուրիշը, միգուցե այնուամենայնիվ թուրքը, վարչապետի կողմից խրախուսվող թուրքը...
Գործելակերպի մեջ խտրականություն չկա` թեկուզ և նա իր ցանկությանն հարիր, որ կողմից էլ մոտենա` վերից, վարից, տակից ու գլխից, նայած վայելքի` կզած ու կքած, բերանին ի մերձ, և դա ամենևին էլ չի դիտվի անառակաբարո գոյաձև, դա ընդամենը կլինի խաղաղ գոյակցություն, հաշտ ու խաղաղ ապրելու հնարավորություն և այն էլ մի հին երկրում, որը երբևէ եղել է «Վսեմագույնը հյուսիսային ազգերի մեջ»։ Մարդը ծնվել է ապրելու համար։
Վարչապետը ամեն գնով դրան է ձգտում, ամեն գնով... նորովի ձևավորելով Հայոց քարտեզը։
Նրա վրա խաչ կդրվի։
Հայաստանը կդառնա խաղաղության խաչմերուկ, որտեղ կխաչվեն բոլոր ճանապարհները` պատերազմը և խաղաղությունը, բարեկամը և թշնամին, իրականը և անիրականը, կյանքը և մահը, բարոյականը և անբարոն, ներկան ու անցյալը, անարատն ու անառակը, սուտն ու ճիշտը, ցանկալին և անցանկալին, երազն ու տեսիլքը, հույսն ու հավատը, ապրելու բաղձանքն ու մեռնելու տենչանքը...
Եվ, և հատկապես Ավետյաց երկրի բաղձանքնը, որն ավաղ, թաղվում է նիկոլի խաչի տակ...
14.03.2025 թ.
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ