Ներկայումս համայն հայության նյութական ու կազմակերպական ահռելի կարողությունների միայն փոքր մասն է ծառայում ազգանպաստ գործին, ուստի հայության գրաված տեղն ու ազդեցությունն աշխարհում բավականաչափ փոքր է:
Հայաստանում ընդդիմադիր դաշտի նյութական ու կազմակերպական մեծ կարողությունների փոքր մասն է միայն ի սպաս դրված ազգապահպան գործին, ուստի իշխանությունը դեռեւս «լեգիտիմորեն» շարունակում է իր ավերիչ կառավարումը՝ ունենալով չնչին կշիռ հայ հանրության ներսում, լինելով հակահայկական ու հակապետական դրսեւորույթ:
Հայ ժողովրդի ուժը իր պատմությունն է, ստեղծարար կարողությունները եւ նյութական միջոցները:
Հիշենք՝ ժլատն ավելին է կորցնում:
Իսկ երբ ժլատություն ու խնայողություն ես անում հայրենապահության ընթացքում, անձնական կորուստներին գումարվում է նաեւ հայրենականը: Ազգն ու հայրենիքը զորանում են շռայլ նվիրաբերությամբ՝ նյութական, ծառայական եւ հոգեւոր:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ