BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Թող օրհնվի այն օրը, երբ այս ռեժիմը կտապալվի

Թող օրհնվի այն օրը, երբ այս ռեժիմը կտապալվի
29.03.2025 | 19:38

Հայաստանում մի այնպիսի հակամարդկային, հակաքաղաքակրթական, հակաքրիստոնեական համակարգ է ստեղծված, որ Անդրանիկ Քոչարյանը, օրինակ, կարող է միտինգ կազմակերպել ու ներկայացնել, այսպես կոչված, Իրական Հայաստանին վերաբերող թեզեր:

- Թե ինչքան սխալ է տներում ունենալ Արարատ լեռան նկարները, որ պետք է ճշտել ցեղասպանությանը զոհ դարձած միլիոնավոր մարդկանց անունները, մոռանալ Արցախն ու համախմբվել վարչապետի շուրջ:

Պարտքերի տակ գտնվող հարյուրավոր մարդիկ ստիպված կգան, կլսեն, որովհետև հասկանում են, որ ցանկացած դիմադրություն կբերի աշխատանքի կորստի:

Նույն միտինգ կազմակերպողները մի քանի ամիս հետո կարող են կազմակերպել մեկ այլ միջոցաում ու էլի նույն մարդկանց արդեն քշել հարգելու ցեղասնությանը զոհ դարձածների հիշատակը: Էլի քոչարյանանդրանիկները դուրս կգան ու կարտաբերեն այս անգամ հայրենասիրական ճառեր: Բան է փոխվել, հիմա էլ այսպես է պետք:

Լսելուց կառաջանա կոգնիտիվ դիսոնանս, բայց պետք է ապահովել ֆիզիկական ներկայություն: Հաշվողներ կան, ներկա-բացակա անողներ կան: Հո շեֆի վրա խոսակցություն չեն բերելու, համ էլ երկուշաբթի վարկի մարման օրն է:

Այս համակարգը ստեղծել են հայերը հայերի գլխին:

Գյումրիում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերը տարեկան մոտ երեսուն միլիոն դոլար շահույթ են ապահովում իրենց տերերի համար: Այստեղ տարեկան հավաքագրվում է մոտ երկու հարյու միլիոն դոլար հարկեր: Բայց այս ամենի հետ մեկ տեղ երեսունից ավելի տարիների ընթացքում ոչ միայն չլուծվեց Գյումրիի անտուն ընտանիքների հարցը, այլև քաղաքն ավերակներից չազատվեց:

Պատասխանը գիտեք. մարդիկ բանակ են պահել, անվտանգոթյուն ապահովել:

Դա այն բանակն էր, որտեղից ազատվում էին օլիգարխների բճերը և աղքատների երեխաները ստիպված պիտի լինեին ծառայելու մի քանի հոգու տեղ: Դա այն անվտանգությունն էր, որը թույլ էր տալիս թուրքական գործակալներին հասնել քաղաքական պաշտոններին ու ստիպել, որ պառլամենտում հայրենասեր աշխատողները դրա վերաբերյալ ծպտուն չհանեն:

Երևի նաև ավելորդ է նշել, որ բանկային, իրավապահ, կրիմինալ, դատական, լրագրողական համակարգերը ընդհանուր առմամբ գտնվել և գտնվում են մի խումբ մարդկանց ենթակայության տակ :

Թող օրհնվի այն օրը, երբ այս ռեժիմը կտապալվի:

Տա՛ Աստված, որ այն ընկնի հայի ձեռքով, եթե ոչ՝ թող, որ դա անի օտարը:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4631

Մեկնաբանություններ