Ապրիլի 3
Որդյակնե՛ր, Ես՝ ձեր սպասող Տերը, այստեղ եմ, պատրաստ ձեր կոչին:
Ես ձեր մեջ մի ծառայողի նման եմ՝ հեզ ու սուրբ, պատրաստ՝ գործածվելու, ձեր հրամանին սպասող: Հիշեցե՛ք, որ ծառայությունը ամենագեղեցիկ հատկանիշն է մեծության:
Ես, որ հրամայում եմ տիեզերքին, սպասում եմ Իմ զավակների հրամաններին:
Կանչեցե՛ք Ինձ ամեն ինչի համար:
Երբ ժամանակը քիչ առ քիչ առաջ է ընթանում, դուք սքանչելի ուրախությամբ եք խոսելու Իմ մասին միմյանց հետ, ու միասին մագլցելու եք ավելի բարձր:
Միշտ խոնարհ, հեզ, սրտով պարզ ու քաղցր:
Սովորեցե՛ք սա՝ ոչ թե դիրքի տեր, այլ՝ ծառա: