Ապրիլի 11
Մի՛ մոռացիր, որ Իմ հետևորդները պետք է լինեն առանձնահատուկ ժողովուրդ` զատված ուրիշներից, տարբեր` ճանապարհներով, կյանքի տարբեր չափանիշներով ու սովորույթներով և այլ շարժառիթներից մղում ստացող:
Աղոթեք սիրո համար:
Աղոթք արեք, որ Իմ սիրո հոգին իջնի բոլոր նրանց վրա, ում հանդիպում եք:
Դուք ձեզ հետ խիստ վարվեք:
Սովորեք սիրել ու պահել կարգ ու կանոնը:
Ոչ մի դեպքում հետ մի դարձեք ձեր նվաճած կետից: Կարգապահություն ու դարձյալ կարգապահություն: Սիրեք այն և ուրախացեք` իրագործելով:
Մտածումը և ցանկությունը կարող են լեռներ շարժել իրենց տեղից: