ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Հայրենիքից վեր Աստված է միայն

Հայրենիքից վեր Աստված է միայն
17.05.2025 | 21:05

ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-Ի միջև սառը պատերազմի տարիներին անհավանական և անիմաստ ռազմականացման մրցավազք էր սկսվել:Հետաքրքիրն այն է, որ ինչպես հայտնի է դարձել պատմությունից.

ա) եթե ԽՍՀՄ-ում միջուկային զենքերի գլխավոր կոնստրուկտորը եղել է Սամվել Քոչարյանցը,

ապա ԱՄՆ-ում համապատասխան պաշտոնում եղել է հայազգի Փոլ Տեր-Կարապետյանը:

բ) եթե ԽՍՀՄ-ում «Լուսնագնացի» ստեղծողը եղել է

Ալեքսանդր Քեմուրջյանը ,

ապա ԱՄՆ-ում լուսնագնաց մեքենայի հեղինակը եղել է Ջոն Խայլաջյանը:

գ )եթե ԽՍՀՄ-ում ամենահայտնի ավիակոնստրուկտորը եղել է Արտեմ Միկոյանը, որը ստեղծել էր «ՄիԳ» հզորագույն կործանիչը,

ապա ԱՄՆ-ում «Ֆանտոմներ» ինքնաթիռները ստեղծել է

Վահե Քուփելյանը:

Մինչդեռ այս հզոր ուղեղները, եթե ապրեին ու արարեին Հայաստանում, այսօր և միշտ Հայաստանի ու հայերիս հետ բոլորը կձգտեին բարեկամանալ, այլ ոչ թե...

Ահա թե ինչու, մեզ ցրում են աշխարհով մեկ, ու մեր տաղանդի ու հանճարի հաշվին իրենք հզորանում են, իսկ մեր հայրենիք-պետությունը հայազրկելով դարձնում են խոցելի:

Չէ՛, դուք պատկերացնու՞մ եք, եթե այդ բոլոր գիտնականներն ապրեին Հայաստանում, իսկ մեր պապերն էլ ոչ թե օտար երկրներում օտար ազգերի համար քաղաքական անկախություն նվաճեին, ինչպես Պողոս Նուբարը Եգիպտոսն անգլիական գաղութից ազատեց ու դառնալով այդ երկրի առաջին վարչապետը, Եգիպտոսը դարձրեց քաղաքական ապագա ունեցող պետություն:

Մինչդեռ կարող էր ու պարտավոր էր պետական - կառավարման իր ունակությունները անվերապահորեն և նվիրումով ներդնել Հայոց պետականության վերականգնման գործում:

Եվ մենք՝ հայերս, արդեն 19-րդ դարի վերջերից կունենայինք անկախ պետություն, և մեր գիտական ողջ ներուժը կծառայեցնեինք ազգի ու պետության հզորացմանը:

Մինչև եր՞բ, սիրելի՛ հայեր, մեր ներուժը վատնենք օտարների համար, մինչդեռ մեր հայրենիքը կա՛մ պետականազուրկ է լինում, կա՛մ թույլ և զուրկ քաղաքական գործոն լինելուց:

Անձամբ ես չեմ հպարտանում այդ տանղանդավոր գիտնականների հայ լինելու փաստով, քանի որ նրանք ապրել ու ծառայել են օտարին և աշխատել են պարզապես բարձր աշխատավարձի ու անձնական փառքի համար:

Հիմա էլ ունենք տաղանդավոր գիտնականներ, քաղաքական ու ռազմական գործիչներ աշխարհով մեկ սփռված:

Կգա՞ն Հայաստան, իրենց կարողությունները կներդնե՞ն Հայաստան հայրենիքի հզորացմանը, պատիվ ու փառք նրանց, չե՞ն գա, այլ մանր-մունր բարեգործություններ կանեն և կասեն, որ իրենք հպարտ են, որ հայ են, այո՛, դա միայն իրենց պատիվ կբերի, այլ ոչ հայ ժողովրդին ու Հայաստանին:

Թող ոչ ոք չվիրավորվի իմ այս խիստ խոսքերից:

Հայրենիքից վեր Աստված է միայն:

Հայրենիքին հավասար Աստված է միայն:

2016 թ.

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Հ.Գ.

ՖԲ-ն հիշեցնում է, և ինձ համար էլ ցավալի է, որ իմ այս մտորումների տակ ընդամենը 9 հավանության նշան կա և 3-4 մեկնաբանություն:

Անկեղծորեն` ինձ հասկանալի չէ, թե ինչու իմ ուսյալ, բանաստեղծ ու գրող, մանկավարժ ու լրագրող,գիտնական ու բժիշկ ընկերներին չի հետաքրքրել ազգային խնդիրների վերաբերող այսքան լուրջ մտահոգությունը:

Գուցե

1. չե՞ն կարդացել, չի՞ հանդիպել ընդհանուր լրահոսում:

2. Իսկ գուցե չե՞ն հետաքրքրում ազգային խնդիրների մասին գրառումները:

3. Թե՞... որովհետև ես եմ գրել:

Վերջին երկու դեպքում շատ վիրավորական է, մանավադ` 2-րդ դեպքում:

Աստված մեզ հետ լինի և բացի մեր Հոգու և Մտքի աչքը:

05.05.2020 թ.

Դիտվել է՝ 721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ