Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Նիկոլի ներգրավումը լրիվ հակառակ էֆեկտ կարող է ունենալ

Նիկոլի ներգրավումը լրիվ հակառակ էֆեկտ կարող է ունենալ
09.02.2025 | 12:33

Կա հստակ մեդիա, PR օրինաչափություն. հանրային որևէ գործընթացի PR-ին նիկոլի ներգրավումը փաստում է մեկ բան՝ ուրեմն տվյալ թեման առաջ տանելու գործերը վատ են, իսկ դա նշանակում է, որ տրանսպորտի բոյկոտի թեման հստակ հաջողություն է արձանագրել:

Իհարկե բոյկոտը պետք է լինի շարունակական, սակայն փաստ է, որ խնդիր ունեն, որ չեն կարողանում թեման անցկացնել:

Հայտարարագրման դեպքում շատ ավելի բարդ է լինելու, ավելի շուտ չեն կարողանալու անցկացնել:

Ավելին՝ հիմա այնպիսի փուլ է, որ նիկոլի ներգրավումը լրիվ հակառակ էֆեկտ կարող է ունենալ և ունենում է:

Մոռացա ասել, որ պարեկների թեման «բի-զիմ-դիր». ծրագիրը փակվեց, փող չկա էլ...

Սենց որ գնա, Ազգային գվարդիան էլ օդում կմնա, չնայած դրա համար օդից էլ փող կգտնեն, տատալիզատորները վկա:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 3014

Մեկնաբանություններ