Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թուրքիան զիջել է իր դերը Սաուդյան Արաբիային

Թուրքիան զիջել է իր դերը Սաուդյան Արաբիային
19.02.2025 | 18:01

ԱՄՆ-Ռուսաստան ընթացող բանակցություններում, որոնց վրա սևեռված է ամբողջ աշխարհի ուշադրությունը, կարևոր են նաև դետալները։

Այդ կարևոր դետալներից մեկն, ըստ իս, այն է, որ Թուրքիան փաստացի զրկվել է ուկրաինական հակամարտությունում չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից։ Հիշեցնեմ, որ 2022-2023-ին հենց Անկարան էր գլխավոր միջնորդը, ինչից զգալիորեն օգտվում էր Էրդողանը՝ լուծելով իր խնդիրները։

Այժմ իրավիճակը փոխվել է։ Թուրքիան զիջել է իր դերը Սաուդյան Արաբիային, որտեղ և տեղի ունեցավ ԱՄՆ-ՌԴ բանագնացների հանդիպումը, ինչպես նաև, ամենայն հավանականությամբ, շուտով տեղի կունենա նախագահներ Թրամփի ու Պուտինի առաջիկա հանդիպումը։

Եթե պարզեցնենք, ապա սա լավ լուր է, քանի որ զրկում է Թուրքիային արտաքին քաղաքականության հարցերում մանևրելու լայն դաշտից, ինչպես նաև վկայում է ՌԴ համար վերջինիս դերի նվազման ու երկկողմ հարաբերություններում առկա լարվածության մասին։

Այս ամենը, համադրված մի շարք այլ փաստերի հետ, զգուշավոր լավատեսության հիմք է տալիս՝ Հարավային Կովկասում Թուրքիայի դերի համեմատաբար սահմանափակման առումով։

Իհարկե, սա չի նշանակում, որ մեր սպառնալիքները կվերանան ինքնաբերաբար, սակայն դրանց դիմադրելու հնարավորություններն են մեծանում, որից պետք է օգտվեն ազգային ուժերը։

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 10155

Մեկնաբանություններ