ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 
  • Ֆրանսիացիների ծանրակշիռ հայտը

    Ֆրանսիացիների ծանրակշիռ հայտը

    01.06.2012| 02:57
    Եվրոպական գրանդների շարքից Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը ընկերական խաղ ունեցավ Սերբիայի ընտրանու հետ: Արդեն իսկ առաջին խաղակեսում, հինգ րոպե միջակայքով, ֆրանսիացիները երկու անգամ գրավել են մրցակցի դարպասը:
  • Պարտվեցինք 1:0 հաշվով

    Պարտվեցինք 1:0 հաշվով

    01.06.2012| 02:53
    Մայիսի 31-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ընկերական խաղում պարտվեց Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Հունաստանի հավաքականին: Մերոնք կազմակերպված խաղով առանձնապես աչքի չեն ընկել, բավականին բարձր է եղել խաղային խոտանի տոկոսը:
  • Օլիմպիական ոսկու թիվ մեկ հավակնորդը

    Օլիմպիական ոսկու թիվ մեկ հավակնորդը

    01.06.2012| 02:50
    Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 100 և 200 մետրերում աշխարհի ուժեղագույն վազորդ Հուսեին Բոլտը Ադամանդե լիգայի Հռոմի փուլում ցույց է տվել ընթացիկ մրցաշրջանի լավագույն արդյունքը` 9,76 վայրկյան:
  • Բաքու-Թբիլիսի-Կարս` կամուրջ Ասիայի և Եվրոպայի միջև

    Բաքու-Թբիլիսի-Կարս` կամուրջ Ասիայի և Եվրոպայի միջև

    01.06.2012| 01:13
    Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչը Վրաստանի վարչապետ Նիկո Գիլաուրիի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղագծի նախագիծը շատ կարևոր ծրագիր է, որն ամբողջ տարածաշրջանի զարգացման խթան կդառնա:
  • Ադրբեջանցի քաղաքագետը Լեռնային Ղարաբաղում «ադրբեջանական համայնք» է գտել

    Ադրբեջանցի քաղաքագետը Լեռնային Ղարաբաղում «ադրբեջանական համայնք» է գտել

    01.06.2012| 01:12
    Ադրբեջանի քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի անարգել մուտքի Եվրամիության պահանջին` հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ԵՄ-ի այդ քայլերի կարիքն ունեն իրենց ծրագրերի իրականացման համար, դա քաղաքական, տնտեսական, մարդասիրական օգնություն է Լեռնային Ղարաբաղի հայերին:
  • Ռուսաստանը չունի հատուկ շահեր

    Ռուսաստանը չունի հատուկ շահեր

    01.06.2012| 01:10
    Ռուսաստանը պահանջարկված է իբրև միջնորդ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման գործում. այս կարծիքին է ԱՊՀ երկրների հետ հարաբերություններում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կոնստանտին Կոսաչյովը:
  • Միգրանտներին ծանոթացնում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ

    Միգրանտներին ծանոթացնում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ

    01.06.2012| 00:52
    Հայաստանի երիտասարդական հիմնադրամը սույն թվականի մայիսից, ՀՀ առողջապահության նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում, «ՁԻԱՀ-ի, մալարիայի և տուբերկուլյոզի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է «Միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանն ուղղված միջոցառումների իրականացում» ծրագիրը:
  • ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստ` Սիրիայի հարցով

    ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստ` Սիրիայի հարցով

    01.06.2012| 00:47
    ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը կհրավիրի արտահերթ նիստ` նվիրված սիրիական Հուլա քաղաքում տեղի ունեցած դեպքերին, որտեղ նախորդ շաբաթ ավելի քան 100 մարդ է սպանվել:
  • Սիրիայի իշխանությունները մեղադրում են ապստամբներին

    Սիրիայի իշխանությունները մեղադրում են ապստամբներին

    01.06.2012| 00:39
    Սիրիայի իշխանությունները Հուլա քաղաքում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը դրել են ապստամբների վրա: Ըստ իշխանությունների, ապստամբների նպատակը մեկն էր. հրահրել միջազգային հանրության միջամտությունը սիրիական հակամարտությանը:
  •  Ավտոմեքենան շրջվել է ձորը

    Ավտոմեքենան շրջվել է ձորը

    01.06.2012| 00:11
    Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից՝ հունիսի 1-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Գառնի-Արտաշատ ճանապարհի 7-րդ կմ-ին «ՈՒԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը, ինչի պատճառով ուղևորուհին՝ 1972 թ. ծնված Զինե Խուդոյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: