Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Շուշին մեր հաղթական մայիսի իմաստն է, հաղթությունների հաղթությունը

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Շուշին մեր հաղթական մայիսի իմաստն է, հաղթությունների հաղթությունը
08.05.2013 | 22:03

Պատերազմ էր, կռվում էին տղաները հասուն այրերի պես՝ ամուր ոգով, կռվում էին, որ հաղթեն, հաղթում էին, որ ապրենք:
Փառքով ու հաղթանակով պսակված գոյապայքար-գոյամարտը հիմք դրեց հայոց նորանկախ պետությանը: Նրանցից յուրաքանչյուրը առանձին բնորոշեց այդ հաղթանակը:
Շուշիի պարիսպների տակ ազգի զինվոր Դուշման Վարդանն էլ էր վարում իր կռիվը, որ փրկվեն դարեր առաջ անարգված հայ ժողովրդի պատիվն ու խլված հողերը: Որ տարիների տքնությունն ու երազանքը կյանքի գնով իրականություն, իսկ անհավանականը, անհավատալին իրողություն դարձնելով բացականչեր. «Մեր պապե՜ր, Շուշին ազատագրված է, հանգստացե՜ք»:
Այդ բառերը կարծես դարձան ամբողջ Շուշիի ազատագրման լեյտմոտիվը` ամփոփելով վսեմ նպատակի համար սեփական անձը զոհաբերելու և անմահացնելու գաղափարը, առանց որի հնարավոր չէ հաղթանակը:
Շուշին մեր հաղթական մայիսի իմաստն է, հաղթությունների հաղթությունը:

Դիտվել է՝ 5065

Մեկնաբանություններ