Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Այն, ինչ չկարողացավ անել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ իրագործեց Հայկական Բանակը»
22.11.2014 | 12:13
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ իր Facebook-յան էջում գրում է. «Այն, ինչ չկարողացավ անել ԵԱՀԿ Մինսկի խումբը, այն ինչ չկարողացավ անել դիվանագիտությունը և այն, ինչ չկարողացավ իրականացնել քաղաքականությունը՝ իրագործեց Հայկական Բանակը»:
Մրցակցային գոյապայքարում կա հակառակորդին հաղթելու կամ նրանից առաջ ընկնելու երկու մեթոդ:
1․ Իրական առաջընթացի մեթոդ, երբ զարգանում ես, ստեղծում նոր տեխնոլոգիաներ, որն ապահովում է գերակա դիրք մրցակցի նկատմամբ,
2․ Հարաբերական առաջընթացի մեթոդ, երբ ինչ-որ ձևով հասնում ես հակառակորդի հետընթացին և, երբեմն էլ, փլուզմանը՝ գունավոր հեղափոխության կամ նման այլ մեթոդով...