Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Միջանցքի շուրջ համաձայնությանը հաջորդելու է նոր պահանջի բավարարումը

Միջանցքի շուրջ համաձայնությանը հաջորդելու է նոր պահանջի բավարարումը
11.07.2025 | 13:08

Նոր պահանջ ասվածն այնքան էլ նոր չէ, պարզապես դրանց բավարարումը հերթականությամբ է մատուցվելու, որպեսզի ժողովուրդը հեշտ համակերպվի և դիմադրություն ցույց չտա։

Այս պահի դրությամբ՝

*Սահմանազատումն Ադրբեջանի սահմանած կարգով անելուն համաձայնություն տվել են:

*Սահմանադրությունը փոխելու շուրջ անվերապահ համաձայնություն տվել են;

*ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելուն համաձայնություն տվել են;

*Արարատ լեռը որպես հայության ազգային սիմվոլ չեղարկելուն համաձայնություն տվել են;

Հաջորդն ադրբեջանցիներին Հայստանում ընդունելու պահանջի բավարարման հարցն է թշնամին դնելու, ու գուշակեք, թե ի՞նչ է անելու ՀՀ–ում իշխանությունը գրպանները դրած խումբը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 10563

Մեկնաբանություններ