Բազմիցս ասել եմ՝ ԱՄՆ-ն իր վասալներից ու գործակալներից երբեմն պահանջում է գժություն, կատարյալ անմեղսունակ վարքագիծ, քանզի այն, ինչով դրանք են զբաղվում իրենց երկրներում, չի կարող մեկնաբանվել և արդարացվել առողջ բանականության տեսանկյունից, դրանց արածները հնարավոր է արդարացնել միայն հոգեկան հիվանդի կեցվածքով:
Օրինակ, մի քանի տարի առաջ Մոլդովան հայտնվել էր կոլապսի եզրին՝ գազի կուտակված պարտքի պատճառով «Գազպրոմը» դադարեցրել էր մատակարարումը, նոր պայմանագիր չէր կնքում: Մոլդովայի ղեկավարությունը սկսեց խնդրել, աղաչել Պուտինին, թե՝ Վլադիմիրիչ ջան, մի զրկիր մեզ գազից, պարտքը հետաձգիր, գինն էլ էժանացրու: Պուտինը խղճաց այս դեմոկրատ թյուրիմացություններին, բավարարեց խնդրանքը: Եվ հաջորդ օրը լեսբոսուհի և դեմոկրատուհի նախագահ Սանդուն պաշտոնապես շնորհակալությունը հայտնեց… ԱՄՆ նախագահ Բայդենին՝ գազային ճգնաժամը հաղթահարելու համար: Նշեմ, որ Բայդենը պարզապես տեղյակ չէր խնդրից, ավելին, չէր էլ կարող միջամտել, բայց գործակալուհի Սանդուի համար դա խոչընդոտ չէր՝ պետք էր պաշտոնապես լպստել հենց Բայդենի քամակը:
Երեկ Նոր Հայաստանի ժողվարչապետը Վաշինգտոնում հայտարարեց, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում պրոգրեսը հնարավոր չէր լինի առանց Դոնալդ Թրամփի մասնակցության:
Թե որն էր այդ մասնակցության էֆեկտը, եթե ազգային աղետը նկատի չունենաք՝ անհնար է գուշակել:
Իսկ Ալիև էֆենդին հայտարարեց, որ Թրամփը խաղաղություն բերեց Կովկաս:
«Մենք վարչապետ Փաշինյանի հետ պատրաստ ենք համատեղ դիմում ուղարկել Նոբելյան կոմիտե՝ Դոնալդ Թրամփին խաղաղության մրցանակ շնորհելու առաջարկով»:
Եթե Ադրբեջանի նախագահի այսպիսի կեցվածքը բացատրելի է, քանի որ Միացյալ Նահանգներըն արեց այդ երկրի համար այն, ինչ չէր արել Աստված, ապա Հայաստանի ժողվարչապետի մասով նույնը չենք կարող ասել:
Ինչի՞ համար է Թրամփն արժանի Նոբելյան մրցանակի հայի տեսակետից:
Որ 2020-ի պատերազմի հեղինակն ու կազմակերպի՞չն էր:
Որ հայերին զրկեց իրենց քաղաքակրթական բնօրրանի՞ց:
Որ նրա հաջորդի օրոք Արցախն առաջին անգամ պատմության մեջ հայաթափվե՞ց:
Որ այսօր, հանուն Մեծ Թուրանի կայացման, որն ուղղված կլինի Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ, Հայաստանից փաստացի խլում է Սյունի՞քը՝ անկախ մեր կամքից մեզ թշնամի դարձնելով այդ երեք տերություններին անկանխատեսելի հետևանքներով, ընդ որում, Սյունիքի հայաթափման հեռանկարո՞վ:
Եվ ո՞նց կարող է նորմալ, առողջ ուղեղն այս թշնամությունը որպես բարերարություն ներկայացնել: Նշանակում է՝ պետք է դիմել գժության, ըստ ամերիկյան շրջաբերականների:
Իհարկե, Կովկասի ճակատագիրը Միացյալ Նահանգները չի կարող որոշել, այդ տերությունը կարող է լավագույն դեպքում կրակը գցել տեղի ժողովուրդներին և վտանգել նրանց պետականությունը: Եվ որքան էլ Ալիև էֆենդին շնորհակալ լինի Թրամփին Արցախի և Զանգեզուրի համար, այդ ոչխարը պետք է գիտակցի, սակայն չի գիտակցում, որ իր երկրի ապագան Թրամփի ձեռքում չէ՝ դա գլոբալ հարց է: Ադրբեջան կոչված խայտառակությունը ռուսներն են ստեղծել, նշանակում է՝ դրա լուծարման բանալին նույնպես ռուսների ձեռքում է, և Ադրբեջանն այսօր անում է ամեն ինչ այդ պատմական պահը մոտեցնելու համար՝ հետևելով բանդերականների օրինակին:
Ինչ վերաբերում է մեր ոչխարին, ապա նա, լինելով ոչխար և հնազանդ վասալ, ի վիճակի չէ գիտակցելու իր անձնական ճակատագրի ողբերգականությունը:
Օրը կգա, և նա կհայտնվի միայն իրեն արժանի վայրում: Դա մեզ կուրախացնի:
Սակայն լիարժեք ուրախության համար հիմքեր չենք ունենա, քանզի այս ժողովուրդը միշտ կմնա արևմտական, նշանակում է՝ երբեք չի ճանաչի իր դարավոր ողբերգությունների հեղինակներին, չի գիտակցի դրանց պատճառները:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ