Պարզունակ հասարակությունը, ի թիվս այլ բաների, պարզունակացնում է նաև «քաղաքական պայքար» գաղափարը՝ դրա տակ հասկանալով գոռգոռալով վազվզելը։
Այնինչ, իրականում քաղաքական պայքարն ունի երկու բաղադրիչ՝ մտավոր-գաղափարական և ֆիզիկական։
Մտավոր բաղադրիչն ասում է, թե ինչի համար պայքարել, ում դեմ պայքարել և ինչպես պայքարել, իսկ ֆիզիկական բաղադրիչը ապահովում է պրոցեսի պրակտիկ կողմը։
Այն քաղաքական պայքարը, որի գաղափարական կողմը թույլ է, այսինքն, ուժեղ ընդդիմություն չկա, բայց ֆիզիկական պայքարը ակտիվ է, վերջինս դառնում է ինքնանպատակ ու անիմաստ։
Ավելին, պարզունակ հասարակության մեջ պայքար ասելով հասկանում են միայն ֆիզիկականը, ըստ որի, մարդիկ բաժանվում են հայրենասերների և ոչ հայրենասերների, ու ենթադրվում է նաև, որ հարցի գաղափարական կողմը ինքնըստինքյան հասկանալի է բոլորի համար։
Մինչև հասարակությունը այնքան չզարգանա, որ կարողանա գնահատել նաև քաղաքական պայքարի գաղափարական կողմը ու դրա կապը աշխարհում ընթացող պրոցեսների հետ՝ պայքար ասելով կշարունակի հասկանալ գոռգոռալով վազվզելը։
Պավել Բարսեղյան
25.10.2025
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |