ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Մեջլիսը միաձայն որոշում է ընդունել Հորմուզի նեղուցը փակելու մասին

Մեջլիսը միաձայն որոշում է ընդունել Հորմուզի նեղուցը փակելու մասին
22.06.2025 | 17:51

Իրանական տեղեկատվական հարթակները հաղորդում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության պառլամենտը` Մեջլիսը, միաձայն որոշում է ընդունել Հորմուզի նեղուցը փակելու մասին։

Հավանաբար հիշում եք, որ նեղուցի փակման մասին խոսել ենք դեռ օրեր առաջ, սակայն այն ժամանակ Իրանը, հավատալով դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու Թրամփի հայտարարություններին, չգնաց այս ծայրահեղ քայլին։ Այժմ, Մեջլիսի կողմից որոշումն ընդունելուց հետո մնում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի որոշումը, որը կլինի վերջնական։

Իրանը, ըստ էության, ունի երկու խաղաթուղթ, որոնք կարող է խաղարկել`

1. Հորմուզի նեղուցի փակումը, որը տնտեսական և լոգիստիկ լրջագույն խնդիրներ կառաջացնի, թանկացնելով հատկապես նավթի գները,

2. միջուկային զենքի ստեղծումն ու հաջող փորձարկումը, որը կդարձնի անիմաստ հակամարտության ակտիվ փուլն այն իմաստով, որ կողմերը կամ պետք է մտնեն միջուկային պատերազմի մեջ, կամ որոշեն բանակցել։

Ենթադրյալ միջուկային պատերազմը արդեն իսկ կնշանակի Իսրայելի լիակատար ոչնչացում, հաշվի առնելով Իսրայելի տարածքը, իսկ Իրանի դեպքում հսկայական տարածքներ ունեցող երկիր է, որը այս դեպքում առավելություն կարելի է համարել։

Ասել է՝ միջուկային պատերազմը լրիվ անիմաստ ու կործանարար կլինի, ինչի համար էլ կարծում եմ, որ բանը դրան չի հասնելու։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 8751

Մեկնաբանություններ