ՈՒկրաինական պատերազմը չի կանգնելու:
Կողմերի գնահատականները իրավիճակին տրամագծորեն տարբեր են։ Ինչքան էլ Թրամփը ցանկանա՝ այս պայմաններում իրական բանակցությունների փոխարեն դիվանագիտական խաղ է ընթանալու։ Կողմերից յուրաքանչյուրը փորձելու է դիվանագիտական հնարքների միջոցով իրեն ներկայացնել որպես կառուցողական կողմ, իսկ դիմացինին՝ որպես խաղաղությունը սաբոտաժի ենթարկող։
Իրական բանակցությունները կսկսվեն միայն այն ժամանակ, երբ ուկրաինական թատերաբեմում ստրատեգիական իրավիճակ կփոխվի և գոնե մի փոքր հատում կլինի իրավիճակի գնահատականի հարցում։
Վահրամ Մարտիրոսյան