ԱՄՆ ներկայացուցիչները Կիևում ԵՄ երկրների պաշտոնյաների և դեսպանների հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ լավատեսորեն են տրամադրված Մոսկվայի հետ գործարքի հարցում, իսկ ՈՒկրաինան «շատ վատ վիճակում է»։ ՈՒկրաինայում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջուլի Դևիսը կրկնել է Թրամփի խոսքերն այն մասին, որ Կիևը պետք է գործարքն ընդունի մինչև նոյեմբերի 27-ը, և որ «Թրամփի ծրագրում» առաջարկված պայմանները լավագույնն են, ինչին ՈՒկրաինան կարող է հույս ունենալ։               
 

ՈՒրախ եղեք այս օրով

ՈՒրախ եղեք այս օրով
23.11.2025 | 11:53

«Տեսեք, որ զգույշ լինեք

ամեն տեսակ ագահությունից»

(Ղուկաս, 12,13-15)

Այսօրվա ավետարանից կարդացված հատվածը շատ կարևոր է մեր փրկության համար,

եթե չասեմ՝ նույնիսկ այս երկրավոր կյանքի համար:

Երբ մեր Տեր Հիսուս Քրիստոս ուսուցանում էր, ժողովրդի միջից մեկն ասաց.

«Վարդապե՛տ, ասա՛ եղբորս, որ ժառանգությունը ինձ հետ բաժանի»: Այդպես հաճախ է

լինում, երբ ծնողները մեռնում են և զավակներից մեկը ձեռք է գցում ժառանգության մեծ մասը

և քրոջ կամ եղբոր հետ չի ուզում կիսվել, իսկ հետո՝ ցկյանս թշնամություն: Այստեղ հենց այդպիսի դեպք է նկարագրված. մեկը գալիս ու խնդրում է, որ Տեր Հիսուս իր դատաստանն անի: Իսկ Նա նրան ասում է.

«Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատավոր կամ բաժանարար կարգեց ձեզ վրա»:

Նրան ՈՒմ մենք գիտենք, որ Հայրը կարգել է իբրև Դատավոր աշխարհի, ոչ միայն

ժառանգությունը բաժանել, այլև կարող է որոշել՝ մենք արժանի՞ ենք երկնքի արքայությանը,

թե՞ գեհենի կրակին: Ահա Ինքը շատ խոնարհաբար պատասխանում է. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ

դատավոր կամ բաժանարար կարգեց ձեզ վրա»՝ այն դեպքում, երբ Նրան խնդրում են դա

անել: Տեսե՛ք, մենք մարդկանց դատում ենք, երբ մեզնից դա չեն էլ խնդրում, իսկ այստեղ Նրան

խնդրում են, իսկ Նա ասում է, որ դա չի անի: Ասում է. «Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակ

ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ» (Ղուկաս, 12, 13-15):

Սրանք շա՜տ կարևոր խոսքեր են, քանի որ ինձ և քեզ շրջապատող ամեն ինչ աղաղակում

է, որ քո ողջ կյանքը կախված է «կուտակած քո հարստությունից»՝ շատ վաստակես, քեզ

համար լավ կլինի, իսկ եթե քիչ վաստակես, ապա քեզ համար վատ կլինի: Բայց Տերն ասում է,

որ դա այդպես չէ. մարդու կյանքը, այսինքն՝ երջանիկ է նա թե երջանիկ չէ, ոչ մի կերպ

կուտակած ունեցվածքից կախված չէ. պատահում է, որ աղքատ մարդիկ երջանիկ են, իսկ շատ

հարուստ մարդիկ հաճախ խորապես դժբախտ են, որովհետև նրանց չեն սիրում. այո՛, իհարկե

նրանցից կախված են, սակայն նրանց չեն սիրում, հաճախ էլ՝ ատում: Լինում է չէ՞, նույնիսկ չեն

ճանաչում մեկին, բայց արդեն ատում են: Այդ մարդը չի կարողանում մի տեղ գնալ առանց

թիկնազորի, ասենք՝ հանգիստ փողոցով քայլի, խանութ կամ նույնիսկ եկեղեցի մտնի, որ իրեն

շրջապատած չլինեն զինված մարդիկ: Նա կարծես բանտի մեջ է: Իսկ երբ մեռնի, չեն ցավի, այլ

կսկսեն ուրախանալ, որովհետև իր ունեցածը թողել-գնացել է չգիտես ում: Ահա այսպիսի

կյանքի են ձգտում շատերը ՝ խորհելով. «Եթե այսքան ունենամ՝ երջանիկ կլինեմ»: Իրականում

ամեն ինչ այլ կերպ է: Սա պետք է դաջվի մեր սրտերում, որովհետև կյանքի մի քիչ փորձ

ունեցողը հաստատ գիտե՝ երջանկությունը կամ ապերջանկությունը կախված չէ կուտակած

փողերից:

Միակ բանը, որ թերևս պետք է հոգալ, որպեսզի ընհանրապես չաղքատանաս և գոնե հաց լինի: Իսկ ովքեր հոգ են տանում ու խորհում էլ ինչ հագնեն կամ ուտեն,

այդպիսինների մասին Տերն ասում է. «... ասում եմ ձեզ. հոգ մի՛ արեք ձեր հոգու համար, թե

ինչ եք ուտելու, ոչ էլ՝ մարմնի համար, թե ինչ եք հագնելու. որովհետև հոգին առավել է,

քան կերակուրը, և մարմինը՝ քան հագուստը» (Ղուկաս, 12, 22-23):

Ինչու՞ է Տերն այսպես ասում:

- Քանի որ, ասա՛, հոգիդ որտեղի՞ց ես ստացել: Ինչ է՝ մի տեղից գնե՞լ ես: Իհարկե ոչ՝ ո՛չ

կանխիկով ես առել և ո՛չ էլ վարկով: Հոգիդ, մարմինդ ու շունչդ Աստված է տվել: Դրանք առավել

են քան զգեստն ու կերակուրը: ՈՒրեմն, եթե առավելը տվել է քեզ, ավելի քիչը ևս կտա:

Անպայման կտա. մի՛ վախեցիր՝ չես կորչի: Ասում է. «Նայեցե՛ք ագռավներին, որոնք ո՛չ

սերմանում են եւ ո՛չ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն և ո՛չ էլ ամբարներ», - ուրեմն

հաշվեհամարներ չունեն բանում, - «բայց Աստված կերակրում է նրանց. որքա՜ն ևս առավել՝

ձեզ, որ շատ ավելի հարգի եք, քան թռչունները: Ձեզնից ո՞վ հոգս անելով կկարողանա իր

հասակի վրա մեկ կանգուն ավելացնել: Արդ, եթե փոքր բանի մեջ անկարող եք, այլ

բաների համար ինչու՞ եք հոգս անում: Նայեցե՛ք շուշանին՝ ինչպես է աճում. ո՛չ աշխատում

է և ո՛չ հյուսում: Ասում եմ ձեզ. Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մեջ նրանցից մեկի նման

չհագնվեց: Իսկ եթե խոտը, որ այսօր բաց դաշտի մեջ է, իսկ վաղը հնոց է նետվելու,

Աստված այդպես է հագցնում, որչա՜փ ևս առավել ձեզ պիտի հագցնի, թերահավատնե՛ր:

Եվ դուք մի՛ մտահոգվեք, թե ինչ եք ուտելու կամ ինչ եք խմելու, և մի՛ մտատանջվեք,

որովհետև այդ ամենը աշխարհի հեթանոսներն են, որ փնտրում են» (Ղուկ. 12.24-30):

Այս աշխարհի մարդկանց համար այս ամենը չափազանց կարևոր է, ամենակարևորն է, որ շոր լինի

և համադամ կերակուրներ: «Իսկ ձեր Հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ: Այլ դուք

հետամուտ եղեք Աստծո արքայությանը, և այդ ամենը ավելիով կտրվի ձեզ» (Ղուկ. 12.31):

Սա չի նշանակում, որ աշխատել պետք չէ. աշխատել պետք է, մտահոգվել պետք չէ, պետք չէ

մտահոգվել՝ իսկ ի՞նչ կլինի ինձ հետ վաղը, կամ մի շաբաթից, կամ մի ամսից, իսկ գուցե

չբավականացնի: Եթե այսպես մտածենք, ապա մեր սրտում երբեք ուրախություն չի լինի.

կմտածենք հոգսերի մասին, որոնք նույնիսկ դեռ չեն եկել: Իսկ Տերը սովորեցնում է՝ «...օրվա

հոգսը բավ է օրվա համար» (Մատթ. 6.34):

Եթե այսպես վարվենք, ապա ամեն օրվա համար կարող ենք ուրախանալ, որովհետև քիչ

բան է մեզ սպասվում՝ սա՛, սա՛ և սա՛:

Վերջ:

ՈՒրախ եղե՛ք այս օրով, իսկ վաղը Տերը կշնորհի:

Ամեն:

Տեր Նշան քահանա ՊԱՆՖՅՈՒՐՈՎ

Դիտվել է՝ 283

Մեկնաբանություններ