«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Վիրավորանքն ու հայհոյախոսությունը, ատելությունն ու խտրականությունը ներքաղաքական բանավեճի բութ ու անընդունելի գործիք է դարձրել Նիկոլն իր թիմակիցների հետ

Վիրավորանքն ու հայհոյախոսությունը, ատելությունն ու խտրականությունը ներքաղաքական բանավեճի բութ ու անընդունելի գործիք է դարձրել Նիկոլն իր թիմակիցների հետ
29.07.2025 | 10:38

Քովիդի դեմ պատերազմը ձախողած, հազարավոր մարդկանց մահված պատճառ դարձած ու դրա համար դեռ վաստակած պատիժը չկրած մի սակավամիտ հիմա էլ ընկած քաղաքացիական հասարակությունից պահանջում է դատապարտել իմ կողմից «վարչապետի ու նրա տիկնոջ՝ արտաքին տեսքի հիմքով խարանն ու խտրականությունը»:

Սրանց երկերեսանիությունը տիեզերաչափ է. հայ ժողովրդին կործանման եզրին հասցրած, Արցախը հանձնած ու հայաթափած, հազարավոր զոհերի պատճառ դարձած, ՀՀ տարածքները կորցրած, նրա ինքնիշխանությունն աճուրդի հանած ու պետականությունն ապամոնտաժող Փաշինյանին կարելի է իր քաղաքական ընդդիմախոսներին «շինել» ու «դոմփել», նրա զուգընկերուհուն կարելի է քաղաքացիներին «գեղցու ակցենտով խոսող», «գեղցի» ու «ոջիլ», իսկ առաջին նախագահին «մեռելի զդաչի» անվանել, իսկ ուրիշներին չի կարելի ուղղակի հայելի պահել իրենց դիմաց՝ հիշեցնելու իրենց իսկ անցյալն ու արձանագրել, որ «հեղափոխությունից» հետո, այդ բոլոր աղետներին ի հավելումն, աղքատացած ժողովրդի հաշվին դարձել են նաև միլիոնատեր օլիգարխներ:

Բողոքի հասցեատերերից մեկն էլ՝ Դանիել Իոանիսյան մականունով, ոսկեղենիկ հայերենով հեգնել է.

«…ախր Սամվել Ֆարմանյանն ո՞վ ա, որ իրա վիրավորանքին մենք անդրադառնանք»:

Այստեղ լռեմ...

Վիրավորանքն ու հայհոյախոսությունը, ատելությունն ու խտրականությունը ներքաղաքական բանավեճի բութ ու անընդունելի գործիք է դարձրել Նիկոլն իր թիմակիցների հետ միասին՝ 2018 թ. սկսած:

Դրա սնուցողը մեկ հասցե ունի՝ Նիկոլ և ՔՊ:

ՈՒ դա անգամ կույրին է տեսանելի:

ՈՒ այն մեր կյանքից վստահաբար կհեռանա Նիկոլի ու նրա խմբակի հետ միասին:

Շուտով...

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Հ.Գ.

Իմ կողմից այս հարթակում արտահայտված քաղաքական տեսակետները բացառապես իմն են և որևէ առնչություն չունեն իմ գիտական ու մանկավարժական ներգրավման կամ դասավանդման հետ։

Դրանք որևէ կերպ չեն արտահայտում և անգամ չեն ակնարկում իմ գործատուի՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի պաշտոնական դիրքորոշումը. ՀԱՀ-ը քաղաքական որևէ դիրքորոշում կամ կողմնակալություն չունի կուսակցական կամ քաղաքական հարցերում։

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ