Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակներն արդիականացման կարիք ունեն

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակներն արդիականացման կարիք ունեն
23.05.2012 | 04:50

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Զիգուրատ Արմենիա» ընկերության տնօրեն Մահմուդ Հուդայիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության արդիականացմանն առնչվող հարցեր:
Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից:
Տարոն Մարգարյանը հյուրերին ներկայացրել է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության ընդհանուր պատկերը, ընդգծելով, որ այն իրականում լուրջ արդիականացման կարիք ունի: «Սա իսկապես առաջնահերթ խնդիր է, հատկապես եթե նկատի առնենք, որ մեր բնակիչների անվտանգության հարցն է կարգավորվում: Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու այդ ուղղությամբ ցանկացած առաջարկ և իր լիազորությունների շրջանակում նպաստելու դրանց իրականացմանը»,- նշել է նա:
«Զիգուրատ Արմենիա» ընկերությունը զբաղվում է վերելակների, շարժասանդուղքների վերանորոգմամբ և տեղադրմամբ, հանդիսանում է ԱՊՀ տարածքում իտալական «ORIOLE», «VOEM» և հարավկորեական «GYG» վերելակներ արտադրող ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը:
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից փորձեցինք ճշտել, թե քանի վերելակ է ընդգրկված ծրագրում, արդիականացումը ենթադրում է վերելակների վերանորոգո՞ւմ, թե՞ նորացում: Վարչության պետ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ պատասխանեց, որ նախ պետք է ուսումնասիրվի բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության ընդհանուր պատկերը, նոր միայն նախապատրաստվի ներդրումային հստակ առաջարկի փաթեթ: Իսկ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնից փորձեցինք ճշտել, թե մայրաքաղաքի վերելակներից քանիսն են անցել փորձաքննություն և քանիսն են դադարեցրել կամ պետք է դադարեցնեն աշխատանքը: Որևէ տվյալ պարզել չհաջողվեց:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ