Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մի´ կտրեք ձեր եղունգները

Մի´ կտրեք ձեր եղունգները
08.01.2013 | 16:04

Լրատվական որոշ կայքերի «վերլուծական» հրապարակումները, ինչպես նաև որոշ ակտիվիստների գրառումները 2013-ում ավանդաբար սկսվեցին «քննադատություններով»: «Քննադատություն» բառը հատուկ եմ չակերտների մեջ գրել, քանի որ այն ավելի շատ «տրտնջոցներ» է հիշեցնում: Տրտնջոցներ առ այն, որ գալիք նախագահական ընտրություններն այլընտրանքային չեն: Գուցե, սակայն, հարգելիներս, իսկ ո՞վ էր խանգարում ըննդիմությանը համախմբվել և հանդես գալ իրենց սեփական թեկնածուով: Ո՞վ է մեղավոր, որ ընդդիմադիր դաշտի գաղափարական ճահճացումը հանգեցրել է ընդդիմադիր քաղաքական լիդերի սովի: Ընդդիմության թուլության վերաբերյալ «տրտունջները» ավելի ճիշտ չէ՞ր լինի, արդյոք, ուղղել նրանց, ովքեր մոնոպոլիզացրեցին և մարգինալացրեցին ընդդիմադիր դաշտը` հռչակելով իրենց միակ և անպիղծ իրական ընդդիմությունը, իսկ հետո պարզապես լքեցին այն, ինչը ոչ լեգիտիմ կերպով սեփականաշնորհել էին:


Նանա ԳՆԴՈՅԱՆ

Հ.Գ. Մի´ կտրեք ձեր սեփական եղունգները, եթե հետո պետք է բողոքեք, որ չեք կարողանում քորել ձեր գլուխը:

Դիտվել է՝ 8250

Մեկնաբանություններ