«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Արցախյան պատերազմի մասին ֆիլմը` «Նիկա»-ի հավակնորդ

Արցախյան պատերազմի մասին ֆիլմը` «Նիկա»-ի հավակնորդ
14.03.2013 | 16:40

Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» ֆիլմը դարձել է մոսկովյան «Նիկա» մրցանակաբաշխության հավակնորդ` «ԱՊՀ և բալթյան երկրների լավագույն» ֆիլմ անվանակարգում:

«Նիկա» մրցանակաբաշխությունը կկայանա ապրիլի 2-ին, Մոսկվայում:
«Եթե բոլորը…» ռուս աղջկա` Սաշայի մասին է, ով Սարատովից գալիս է Հայաստան` Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հոր զինակից ընկերոջ` Գուրգենի մոտ:
Գուգոն ստիպված է հանդիպել իր անցյալին, ընկերներին, որոնց հետ 20 տարի առաջ դուրս եկավ պայքարի` հանուն իրենց գաղափարների պաշտպանության: Այդ ժամանակից ի վեր նրանց ուղիները բաժանվել են, բայց անուշիկ, կճատ քթով աղջիկը` Սաշան, ռուս զինվորի և հայուհու դուստրը, որի մայրը Սումգայիթի ջարդերի զոհ է դարձել, և հանուն որի հիշատակի ամուսինը կամավորագրվել է արցախյան պայքարին, նրանց մեջ վաղուց մոռացված զգացմունքներ կարթնացնի: Նրանք կհամատեղեն ջանքերը, որ օգնեն իրենց ընկերոջ աղջկան, միասին փորձություններ կանցնեն` հասկանալով, որ իրենց կյանքը իսկապես իմաստ է ունեցել, և իրենց տնկած ծառը նաև կյանքի խորհրդանիշ է, ոչ թե միայն հանգուցալների հիշատակի բեռ:
Սաշայի դերը մարմնավորում է Եկատերինա Շիտովան, Գուրգենի դերում Միքայել Պողոսյանն է, ով նաև ֆիլմի պրոդյուսերն ու սցենարի համահեղինակն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2471

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ