Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Խաչատրյանական երաժշտությունը ճապոնացի արվեստագետների կատարմամբ

Խաչատրյանական երաժշտությունը ճապոնացի արվեստագետների կատարմամբ
25.06.2013 | 12:30

Այսօր ճապոնացի արվեստագետներ Մասայուկի Կինոն և Մամի Շիկիմորին Լոնդոնի Վիգմոր սրահում կներկայացնեն Արամ Խաչատրյանի ոչ հաճախ հնչող` Երգ պոեմ և Սոնետ ջութակի և դաշնամուրի համար ստեղծագործությունները: Համերգը նվիրվում է կոմպոզիտորի ծննդյան 110-ամյակին:

Այս մասին տեղեկացնում են Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակից:
Նշենք, որ Արամ Խաչատրյանի 110-ամյակի շրջանակում աշխարհի շուրջ 170 քաղաքներում իրականացվել և իրականացվելու են տարբեր ծրագրեր: Հաղորդումներ, ֆիլմեր են նվիրվում հայ կոմպոզիտորին: Այս տարի Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության օրերին մշակութային ծրագիրը ներկայացվելու է «Սպարտակ» բալետով: Արամ Խաչատրյանի ծննդյանն են նվիրվելու Սանկտ Պետերբուրգում կայանալիք կոնսերվատորիայի միջազգային շաբաթը, Ֆրեզնոյում և Սանտա Բարբարայում հայկական կամերային երաժշտության փառատոնը և այլն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2990

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ