«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Վերդիի «Ռեքվիեմը»` ի հիշատակ Կլաուդիո Աբբադոյի

Վերդիի «Ռեքվիեմը»` ի հիշատակ Կլաուդիո Աբբադոյի
14.02.2014 | 12:33

Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 19-ին՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կկատարի Վերդիի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը՝ նվիրված մեծանուն դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի հիշատակին: Կմասնակցեն աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը, Ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, Նարինե Անանիկյանը, Լիպարիտ Ավետիսյանը, ինչպես նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյան):

Կլաուդիո Աբբադոն մահացել է այս տարվա հունվարի 20-ին՝ 80 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո: Աբադոն համարվում է բոլոր ժամանակների մեծագույն դիրիժորներից մեկը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ