Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆ. «Մեզ նման փոքր պատվիրակության համար յուրաքանչյուր պատգամավորի մասնակցությունը խիստ կարևոր է»

Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆ. «Մեզ նման փոքր պատվիրակության համար յուրաքանչյուր պատգամավորի մասնակցությունը խիստ կարևոր է»
25.01.2015 | 15:14

ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցում է ոչ լրիվ կազմով: Մեկնումից առաջ իրենց Ստրասբուրգ չգնալու մասին տեղեկացրին Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը և Լևոն Զուրաբյանը: Աժ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ «Ոչ լրիվ կազմով մեկնումը չի՞ անդրադառնա պատվիրակության աշխատանքի վրա» հարցին Ստրասբուրգից պատասխանեց.


-Ես շատ ցավում եմ, որ մեր պատվիրակության երկու անդամներն առողջական վիճակի հետ կապված խնդիրներ ունեցան: Նրանց բացակայությունը առողջական խնդիրներով է պայմանավորված: Վահե Հովհաննիսյանը դեռ տարվա սկզբից էր տեղեկացրել: Հույս ունեինք, որ Նաիրա Զոհրաբյանը կկարողանա մասնակցել ԵԽԽՎ այս նստաշրջանի աշխատանքներին, նա անգամ հերթագրվել էր ելույթների համար: Լևոն Զուրաբյանը իր չգալու մասին տեղեկացրել է նախօրեին՝ պատճառաբանելով առողջական վիճակը: Բնականաբար, մեզ նման փոքր պատվիրակության համար յուրաքանչյուր պատգամավորի մասնակցությունը խիստ կարևոր է՝ ինչպես ելույթների առումով, այնպես էլ հանձնաժողովներում ընթացող աշխատանքային քննարկումների ու «կուլիսային» աշխատանքի:
Նշենք, որ Լևոն Զուրաբյանի չմեկնելու պատճառ է դարձել ոտքը վնասելը, այնուամենայնիվ, նա ԵԽԽՎ այս նստաշրջանում չէր էլ հերթագրվել որևէ ելույթի համար, որ արվում է նախքան նստաշրջանը սկսվելը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ