Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Մղձավանջ թիվ 46

Մղձավանջ թիվ 46
09.10.2015 | 02:29

Սա միկրոավտոբուսային գիծ է։ ՈՒնի չափազանց մեծ պահանջարկ, քանի որ մայրաքաղաքի հյուսիսարևմտյան շրջանները, ասենք, 15-րդ և 16-րդ թաղամասերն ու 3-րդ գյուղը, ինչպես նաև ողջ Աջափնյակը կապում է մայրաքաղաքի կենտրոնի գործարար և ուսանողական շրջանների հետ։
Քանի՜-քանի հազար ուղևոր է կիսակքած, շնչակտուր և հոգնաբեկ երթևեկել այս ճանապարհով։ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին այս պատկերը բազմիցս ներկայացվել է։ Նա լռում է։ Ինչո՞ւ, անբացատրելի է, չէ՞ որ մշտապես գերբեռնված այս ուղեգիծը բավականին շահավետ կարող է սպասարկվել ավտոբուսներով, ինչպես եղավ թիվ 67 ուղեգծի դեպքում։ Առավել ևս (ըստ տիար Նավասարդյանի հայտարարության՝ սույն տարվա սեպտեմբերի 1-ից մայրաքաղաքը համալրվել է ևս 200 ավտոբուսով), որ վերոնշյալ երթուղին գերբեռնված է գործում օրվա բոլոր ժամերին, թե՛ դեպի մայրաքաղաքի կենտրոն, և թե՛ հակադարձ ուղղությամբ։ Աջափնյակը թիվ 46¬ը հաղթահարում է 20-25 րոպեում, զի կանգառվում է ոչ թե սահմանված կանգառներում, այլ յուրաքանչյուր ծառի կամ աղբամանի հարևանությամբ, այսինքն՝ որտեղ ուղևոր կա։ Է, հետո՞։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. -Հարգարժան պարոն Նավասարդյանին հրավիրում եմ վաղը ևեթ, դիցուք, վաղ առավոտյան կամ կեսօրին հասնել թիվ 46 երթուղու մեկնարկային կանգառը (այսինքն՝ Շիրազի փողոցի վերջը) և երթևեկել-հմայվել այս երթուղու քմայքներով։ Բարի վայելում։

Դիտվել է՝ 1104

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ