ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Յուրանը գլխավորեց «Միկան»

Յուրանը գլխավորեց «Միկան»
22.01.2016 | 11:40

Հայտնի է դարձել, որ Արմեն Ադամյանի գլխավորությամբ մրցաշրջանի առաջին փուլն ավարտած Երևանի «Միկան» հանդես կգա ոչ վաղ անցյալում հանրահայտ ֆուտբոլիստ Սերգեյ Յուրանի գլխավորությամբ: Որպես մարզիչ՝ Յուրանը հանդես է եկել մի շարք երկրներում, ու սպասվում է, որ նրա փորձն ուսանելի կլինի հայկական ֆուտբոլի համար: Բոլոր դեպքերում, հավատանք մարզչի կարողություններին, ով թիմ է եկել նրան Եվրոպայի լիգայի խաղերին մասնակից դարձնելու հեռանկարով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ