Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Եվրամիությունը թուրքական շուկա չէ, որտեղ ընդունված է ամեն ապրանքի համար առևտրի մեջ մտնել

Եվրամիությունը թուրքական շուկա չէ, որտեղ ընդունված է ամեն ապրանքի համար առևտրի մեջ մտնել
14.05.2016 | 08:46

Եվրախորհրդարանը մտադիր չէ ինչպես շուկայում առևտուր անել Թուրքիայի քաղաքացիների վիզային ռեժիմը վերացնելու համար: Անկարան նախ պետք է փոխի իր հակաահաբեկչական օրենսդրությունը՝ Die Welt-ում գրում է Քրիստոֆ Շիլցը: Վերջապես Եվրախորհրդարանը կյանքի ակտիվ նշաններ ցուցաբերեց և Բոսֆորի բռնակալին ցույց տվեց թույլատրելիի սահմանները: Էրդողանը պետք է հասկանա, որ Եվրամիությունը թուրքական շուկա չէ, որտեղ ընդունված է ամեն ապրանքի համար առևտրի մեջ մտնել: Դրական որոշում կընդունվի, երբ Թուրքիան վերջնականապես կկատարի բոլոր պայմանները, նախ և առաջ կփոխի հակաահաբեկչական օրենսդրությունը: Այսօր հակաահաբեկչական օրենքները Անկարային ծառայում են, որ ստիպեն լռել իշխանությանը քննադատողներին:

Ի՞նչ կլինի այդ դեպքում փախստականների գործարքի հետ: Թուրքիայի նախագահը այնպիսի քաղաքական գործիչ է, որին Բրյուսելում սովոր չեն: Նա անկանխատեսելի է, ապրում է Օսմանյան կայսրությունը վերականգնելու ֆանտազիաներով և հակված է չափազանց բարձր ինքնագնահատականի: Իբրև արտաքին քաղաքական խաղացող՝ Թուրքիան իրեն վարկաբեկել է տարածաշրջանում: Էրդողանին եվրոպացիները պետք են ավելի, քան ինքը՝ եվրոպացիներին: Մերկելը և ընկերությունը վերջապես պետք է ավելի վստահ դիրքեր գրավեն Անկարայի հետ հարաբերություններում: Թուրքիայի հետ փախստականների գործարքն այլընտրանք ունի: Թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը սպառնում է Եվրոպա ուղարկել փախստականներին, եթե «եվրոպացիները սխալ որոշում ընդունեն» վիզայի հարցում: Շանտաժի տակ մշտապես ճկվելու պատրաստակամությունը դեմոկրատների վարած քաղաքականության համար վատ հիմք է: Այլընտրանքը ԵՄ արտաքին սահմանների վերահսկողության ուժեղացումն է՝ անհրաժեշտության դեպքում միջազգային ռազմական ստորաբաժանումներ օգտագործելով:
Քրիստոֆ ՇԻԼՑ, Die Welt


Հ.Գ. Այլընտրանք ԵՄ-ն, իհարկե, ունի, բայց ոչ այն, ինչ առաջարկվում է՝ զինվորներով սահմանները պահել: Իրական այլընտրանքը հետևանքների դեմ պայքարելու փոխարեն փախստականների հոսքը կանխելն է՝ նրանց փախստական դարձնող պատճառները վերացնելով՝ սկսած պատերազմներից մինչև տարրական մարդկային կեցության պայմանների ապահովումը: Թվում է՝ 21-րդ դարում անհեթեթ է խոսել ստրկության մասին, բայց փաստ է, որ ստրկությունը կա և ընդամենը փաթեթավորումն է փոխել, մարդկանց հետ վարվում են ճիշտ ինչպես ստրուկների՝ այդ ընթացքում նրանց անվանելով ազատ ու անկախ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ