Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Մորատային` Ազարո՞վ

Մորատային` Ազարո՞վ
14.03.2017 | 11:06

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում: «Արքայականը» բելգիացիուն իր կազմում ուզում է տեսնել արդեն նոր մրցաշրջանում, ու, ինչպես վկայում է «Mundo Deportivo»-ն, դրանով առանձնապես շահագրգռված է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Ազարին ունենալու համար «Ռեալը» պատրաստ է «Չելսիին» զիջելու Ալվարո Մորատային, ինչպես նաև անելու դրամական փոխհատուցում, քանի որ Մորատայի տրանսֆերային արժեքը 40 միլիոն եվրո է, իսկ բելգիացունը՝ 70:


Հիշեցնենք, որ երկու տարի առաջ «արքայականը» Մորատային հետ գնեց «Յուվենտուսից»՝ նրան դիտելով որպես Քրիշտիանու Ռոնալդուի հնարավոր փոխարինող: Այն ժամանակ լայն շրջանառության մեջ էին խոսակցությունները, թե պորտուգալացին դեմ չէ «Մանչեստր Յունայթեդ» տեղափոխվելուն: Վերջինիս հնարավոր հեռացման դեմն առնվեց նրա հետ պայմանագիրը հինգ տարով երկարացնելով, բայց միաժամանակ Մորատային ձեռք բերելով, որը Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Յուվենտուսի» կազմում քիչ տհաճություններ չպատճառեց իր նախկին թիմին՝ նաև այս կերպ հիշեցնելով իր գոյությունը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ