Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Թանկ առնում, ավելի թանկ ծախում են

Թանկ առնում, ավելի թանկ ծախում են
16.06.2017 | 12:12

Ինչպես վկայում է իսպանական «Մարկան», Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան շատ մոտ է «Մանչեստր Յունայթեդ» տեղափոխվելուն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարելու 73 միլիոն ֆունտ ստեռլինգ:


Տրանսֆերային մեկ այլ խոշոր գործարք կնքելու առաջ է կանգնած անգլիական մեկ այլ ակումբ: Անցած տարի չկարողանալով «Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին 58 միլիոն ֆունտ ստեռլինգով ձեռք բերել՝ «Չելսին» այս տարի պատրաստ է 60 միլիոն եվրո վճարելու:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ