Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մարդիկ ինձ հավատում են

Մարդիկ ինձ հավատում են
31.10.2017 | 10:42

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ է ընտրվել Արամ Սաթյանը: Թեկնածուները երկուսն էին` Արամ Սաթյանն ու Վարդան Աճեմյանը: Քվեարկությանը մասնակցել են միության 85 անդամներ: Արամ Սաթյանի օգտին քվեարկել է 56 անդամ, Աճեմյանի օգտին՝ 28: 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

«Իրատեսի»` «Աննախադե՞պ էին ձայների այսպիսի հարաբերակցությունը» հարցին ի պատասխան Արամ Սաթյանն ասաց. «Անկեղծ ասած` չգիտեմ, ուղղակի ինձ հաճելի էր, որ մարդիկ ինձ հավատում են, անցյալ ընտրությանը երկու ձայնի տարբերությամբ եմ ընտրվել, հիմա ես զգացի, որ նաև գնահատվեց աշխատանքը: Հավատացին, որ իմ ասածն ու արածը իրար չեն հակասում»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Արամ Սաթյանի հետ ամբողջական զրույցը` «Իրատեսի» թիվ 74-ում։

Դիտվել է՝ 5824

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ