Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Օրենքի ուժ չի ստանում

Օրենքի ուժ  չի ստանում
17.05.2018 | 20:13

Կինոոլորտի և ֆիլմարտադրող ընկերությունների ներկայացուցիչները մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցին ներկայացրել են «Կինոյի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ իրենց կարծիքներն ու Հայաստանում կինոյի զարգացման տեսլականը:


«Կինոյի մասին օրենքի» նախագիծը շարունակ քննարկվում, բայց այդպես էլ օրենքի ուժ չի ստանում: Ամեն անգամ նախագծի մասին խոսելիս համապատասխան պաշտոնյաները վստահեցնում են, որ շուտով օրենքը կմտնի կառավարություն, հաստատվելուց հետո` Ազգային ժողով: Դրույթնե՞րն են անկատար, թե՞ կինոգործիչներն ընդհանուր հայտարարի չեն գալիս, դժվար է ասել: Քննարկումները շարունակվելու են:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ