«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ով է փոխարինելու Ռոնալդուին

Ով է փոխարինելու Ռոնալդուին
31.07.2018 | 03:17

Իտալական «Յուվենտուս» մեծահամբավ պորտուգալացու գալուց հետո Մադրիդի «Ռեալում» քիչ չեն գլուխ կոտրում այն հարցի պատասխանը գտնելու վրա, թե «արքայականում», ի վերջո, ո՞վ է փոխարինելու Քրիշտիանու Ռոնալդուին: Goal-ի տվյալներով՝ այդ մեկը կարող է դառնալ «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին, որն ավարտված մրցաշրջանում իտալական ակումբի կազմում դարձել է 29 գոլի հեղինակ: Ասում են, որ 25-ամյա հարձակվողով առանձնապես հետաքրքրված է «արքայականի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Հիշեցնենք, որ ներկա պահին Իկարդին իր ակումբում իրականացնում է թիմի ավագի պարտականությունները: Նա «Ինտերում» հանդես է գալիս 2013 թվից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 9157

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ