Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
23.10.2018 | 00:08

Եվ երբ հանկարծակի խռովություն հասնի ձեզ վրա և, ինչպես մրրիկ, կործանում գա, կամ երբ ձեր վախճանը հասնի, գուցե դուք կանչեք ինձ, բայց ես ձեզ չեմ լսելու, չարերը պիտի փնտրեն ինձ, բայց չեն գտնելու, քանզի ատեցին իմաստությունը և Տիրոջ երկյուղը չընտրեցին, չկամեցան անսալ իմ խորհուրդներին, արհամարհեցին իմ հանդիմանությունները։ Այսուհետև նրանք կուտեն իրենց ճանապարհների պտուղները և կհագենան իրենց ամբարշտությամբ։


Առակներ 1. 27-31

Դիտվել է՝ 2078

Մեկնաբանություններ