Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Աշխարհի շարժիչ ուժը ներդաշնակությունն է»

«Աշխարհի շարժիչ ուժը ներդաշնակությունն է»
19.07.2022 | 07:30

Եռամիասնության գաղափարը ոչ միայն մեր ինքնության, նախաքրիստոնեական և քրիստոնեական դավանանքի առանցքային դրույթն է, այլև մարդկության փրկության բանալին է, որը գողացվել և յուրացվել է օտարի կողմից։ Այսօր այն ձևափոխված օգտագործվում է մարդկության դեմ։ Եվ մեր դեմ, բնականաբար, նույնպես։

Երբ ժողովուրդը չգիտի ինքն ով է, էլ ինչի՞ մասին կարելի է խոսել։ Այդ ժամանակ Հիսուսի արձան կկանգնեցնեն՝ հայկական մոռացված քաղաքակրթությունը վերջնականապես թաղելու համար։ Փոխարենը Զվարթնոցը վերականգնելու, որի շնորհիվ են կառուցվել բոլոր այդ տիպի տաճարները Եվրոպայում և այլուր։ Վաշինգտոնի Կոնգրեսի շենքը՝ նույնպես։


Աշխարհի շարժիչ ուժը ներդաշնակությունն է՝ ըստ եռամիասնության գաղափարի, և ոչ թե երկու կողմերի հակամարտությունը։


Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 18956

Մեկնաբանություններ