«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Որպեսզի գծվի համերաշխության ապահովման հստակ գիծ

Որպեսզի գծվի համերաշխության ապահովման հստակ գիծ
24.05.2024 | 17:02

Իշխանափոխությունից հետո նոր ժամանակավոր կառավարության առաջին գործը, հասարակության լայն համերաշխություն ապահովելու նպատակով, պետք է լինի այն, որ համաներման ակտ կիրառվի բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են ցածր կամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարելու համար, ինչպես նաև բոլոր քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ կա զոհ։

Սա, թերևս, առաջին ու ամենակարևոր քայլը կլինի, որպեսզի գծվի համերաշխության ապահովման հստակ գիծ, որից հետո անհանդուրժողականությունն ու ներազգային պառակտումը պետք է լինի անթույլատրելի` խոսքային մակարդակում, գործնական, կիրառական, հոգեբանական կամ ցանկացած այլ մակարդակներում։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5818

Մեկնաբանություններ