«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Բարի երթ

Բարի երթ
02.09.2024 | 11:05

Ինչ մաղթեմ այսօր ես՝ հոռետեսս,

Կյանք նոր ոտք դնող հրեշտակներին,

Թող ձեզնով հերքեք մռայլ թեզերս,

Ասեք՝ ցնդե՜լ է մեր Արթուր քեռին։

Ո՞վ եմ, որ օրհնեմ, ես՝ անհավատս,

Երբ Աստծո հետքն է ձեր ճակատներին,

Դո՛ւք պիտի օգնեք ինձ՝ գտնեմ հետքս,

Որ խզբզեցին հազար հարամի։

Խորհուրդս էլ գուցե լինի հնացած,

(Ինձ ո՞ւր հասցրեց, որ ձեզ ուր բերի)

Անցե՛ք դուք ճամփով՝ ձե՛ր կողմից գծած,

Մի՛ եղեք ոչ մի խորհրդի գերի։

Իսկ եթե գերի, ապա լոկ՝ խղճի՛ն

Ու արյան կանչի՜ն՝ մեր նախնիների...

Ինձնից էլ մի-մի հույսով լի պաչիկ՝

Լույսով ողողված ձեր ճակատներին...

02.09.2024 թ.

Արթուր ԱՍԼԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4880

Մեկնաբանություններ