Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

ՈՒշադրությունից իսպառ դուրս են մղվել գերզգայուն ու հրատապ լուծում պահանջող իրավական գործընթացներ

ՈՒշադրությունից իսպառ դուրս են մղվել գերզգայուն ու հրատապ լուծում պահանջող իրավական գործընթացներ
23.07.2025 | 18:12

Մինչ ներկայումս ակամա սահմանափակված ենք ներպետական գայթակղիչ, օրակարգ թելադրող արտասովոր քրեական հետապնդումների քննարկումներով, ցավոք, նվազագույն ուշադրությունից իսպառ դուրս են մղվել գերզգայուն ու հրատապ լուծում պահանջող այնպիսի իրավական գործընթացներ, ինչպիսիք են արցախցիներին պատճառված վնասի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող եկեղեցիները, վանքերն ու սրբավայրերը բարբարոսաբար ոչնչացնելու և նույնաբնույթ բազմաթիվ փաստեր։

Նկատենք, որ խոսքը չի վերաբերում այն հնարավոր հայցերին, որոնցից պետությունը կարող է կամավոր հրաժարվել, խոսքը վերաբերում է մասնավոր հատվածին պատճառված վնասին, որպիսի պարագայում հանրային իշխանությունը իրավասու չէ որոշումներ կայացնել, այլ պարտավոր է առնվազն հավուր պատշաճի արձանագրել փաստերը, սահմանված կարգով հաշվարկել պատճառված վնասը և ցուցաբերել այլ նվազագույն իրավական աջակցություն։

Ինչ խոսք, այս ծանր ու պատասխանատու աշխատանքները հնարավոր կլինի կատարել, երբ ձևավորվի առավել նպաստավոր միջավայր, սակայն դա լինելու է տասնապատիկ անգամ դժվար ու մասամբ անհաղթահարելի գործընթաց:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ