ՔՊ-ի կողմից գաղտագողի ուղղորդվող թշվառական խումբը բողոքի ակցիա է անում ռուսական 102-րդ բազայի ատջև և հայտարարում, որ չեն ուզում Ռուսաստանի ճորտը լինել։ Հավանաբար հոժար են Թուրքիայի ոչխարը լինել, որ ամեն պատեհ առիթի մորթվեն հանուն Թուրքիայի։
Եվ ի՞նչն է զարմանալի... Կանգնած են մի քանի հոգի, բայց իրենց բողոքը ներկայացնում են համայն հայ ժողովրդի անունից։
Երեսուն տարուց ի վեր անկախ ենք, և՞....
Ի՞նչ ենք ժառանգել , ի՞նչ ենք ստեղծել:
Այդ ընթացքում արաբական ավազուտները երկնաքերեր դարձան, եգիպտական բուրգերն անգամ կարող էին ավազ դառնալ: Իսկ մե՞նք...
Ժառանգել էինք հզոր երկիր` արդյունաբերական մեծ պոտենցիալով։ Արդյոք կրկին կունենա՞նք Արփա-Սևան, Մետրոպոլիտեն, Օպերա, Ծիծեռնակաբերդի համալիր, Գիտությունների ակադեմիա, ստեղծագործական միություններ,Մատենադարան, Պետհամալսարան, տասնյակ ինստիտուտներ, հսրյուրավոր դպրոցներ, տեխնիկումներ, ուսումնարաններ և գործարանններ, ֆաբրիկաններ և գործարաններ ու գործարաններ, վարդագույն Երևան, վարպետաց Գյումրի, չքնաղ Կիրովական, պղնձակերտ Ղափան, ձեռակերտ Գորիս, Աստվածածին էջմիածին և հազարածին այլ քաղաքներ և գյուղեր:
Սա հիմա, ռուսների օգնությամբ:
Իսկ մինչև 1828 թվականի փետրվարի 10-ը, մինչև Թուրքմենչայի պայմանագիրը, Հայաստանի ազգաբնակչության քանի՞ տոկոսն էր քրիստոնյա հայեր և քանի՞ տոկոսը մահմեդական այլազգիներ:
Վիճակն աղետալի էր։
Ռուսի ձեռքով Հայոց լեռներում, դաշտերում և ձորերում հայի տարրն էր բնադրվում, որպես հուսալի և հավատարիմ պատնեշ ընդդեմ թշնամական աշխարհի։ Ստեղծվեց Հայաստան միատար բնակչությամբ:
Արդյոք նման անվտանգ երկիր այլևս կունենա՞նք:
Չենք ունենա։
Որովհետև մարդամեկը որոշել է սկսել իր զրո կետից։ Զրո կետ ունենալու համար անհրաժեշտ է նախ այս ամենը կործանել, որպեսզի ամեն ինչ զրոյանա։ Դրան են լծված Քպական իշխանությունները։ Եվ պարզվում է, որ այդ «ստեղծագործ» աշխատանքին հատկապես խանգարում է ռուսական 102-րդ բազան, որպես անցյալը վկայակոչող «գարշելի» մնացուկ։
Ռուսաստանի ապահով հովանու տակից դուրս եկանք և անցավ գլուխներս դրեցինք ցավի տակ։
Թուրքական գիլիոտինը դամոկլյան սրի պես կախված է մեր գլխավերևը։
Կամովին մեր գլուխը հարմարացնում ենք արյունոտ կոճղին։ Քանզի Արևմուտքն ասում է` մենք լսում ենք, իսկ թուրքը` կատարում։
Էպես էլ չհասկացանք, որ մեր լեռները հասու չեն Արևմուտքին։
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՄԵՐ ՏԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ ՆԵՐԿԱ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄՔՈՎ։
Եվ վերջապես, Արևմուտքը թքած ունի մեր վրա. Այնպես, ինչպես ՈՒկրաինայում ուկրաինացի ժողովրդի վրա, որտեղ հանձն են առել կռվել մինչև վերջին ուկրաինացին։ Նրանց միայն մի բան է հետաքրքրում`
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԴՈՒՐՍ ՔՇԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՒՑ:
Հայոց արևմտամետների փաղանգը լծվել է այդ «սուրբ» գործին։
Ասում են՝ շան հոտառություն ունեն` փողի հոտ են առել։ Դե, որտեղ փողը` էնտեղ ապագան։ Դրա համար էլ առնական ջղաձգությամբ տնկվել են 102-րդ ռազմաբազայի առջև։ Արցախում կատու էին դառել, իսկ էստեղ տղամարդկությունները բռնել է։ Բղավում են հայ ժողովրդի անունից, իմ անունից...
Նրանք իրենց իրական Հայաստան են համարում, ազատ Հայաստան, անկախ Հայաստան, ես կասեի`
ԱՊԵՐԱԽՏ ՀԱՅԱՍՏԱՆ։
23.08.2025թ.
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ