Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Ցավից սնվող, ցավով ապրող, կարեկցանքից զուրկ, անիմաստ գոյություն քարշ տվող, իրարից անջատ զանգված

Ցավից սնվող, ցավով ապրող, կարեկցանքից զուրկ, անիմաստ գոյություն քարշ տվող, իրարից անջատ զանգված
28.08.2025 | 15:08

Նայում եմ չորս կողմը, լսում եմ մարդկանց։ Մեծ մասը դարձել է միջակություն և միջակից ցածր։

Զարմանալի փոփոխության են ենթարկվել մարդիկ։

Հանդիպում է.֊հենց այնպես՝ ձևի համար հարցնում է որպիսությունդ, չի էլ լսում՝ ինչ պատասխանեցիր։

Տանից դուրս են գալիս, լավ է, եթե ինչ-որ տեղ աշխատում են։ Մի ահռելի զանգված ոչ աշխատանք ունի, ոչ էլ հույս ունի, որ կճարի թեկուզ ցածր վարձատրվող մի գործ։ Բայց մի այնպիսի «հպարտ», իր մասին բարձր կարծիք ունի, որ մնում ես ապշած։

Դարձել են անկարեկից, դաժան, տմարդի։

Պատկերացնու՞մ եք, մարդ կոչվածը արցախցուն նախանձի...

Արցախցուն տրվող 40-50 հազար դրամը համարի մեծ շնորհ...

Ասում է՝ արցախցիք մեզնից լավ են ապրում։ Եվ այս տգետը «սնվում» է ամեն ինչը կորցրածի ցավով։ Սնվում է մարդկանց դժբախտությամբ և դրանով իրեն լավ զգում։ Այսինչը հիվանդացել է, իրեն կամ իր մոտիկ հարազատին ոչինչ վատը չի արել, բայց իրեն լավ է զգում նրա ցավից։

Կարող է մեկին իբրև թե կարեկցել՝ միայն խոսքով, բայց կարեկցել՝ ներքուստ ուրախ կամ վատ սքողված հրճվանքով։

Մոտ 40 տարում ազգը դեգրադացվեց, կորցրեց իր երբեմնի լավ հատկանիշները։

Ոչինչ չի հիշեցնում Միության մեջ ամենագրագետ, ամենաշատ կարդացող ազգի մասին։ Կրթությունը իջել է նախկին Միության հանրապետությունների մեջ ամենահետին մակարդակի։

Կարող են ավտոմքենայի ազդանշան տալու համար հարձակվել, մեքենան ջարդել, այդ մարդուն դաժանորեն ծեծել, նույնիսկ՝ սպանել։ Կարող են շտապ օգնության անձնակազմին ջարդել՝ իբր ուշանալու համար, կարող են վիրավորել բանջարեղենի վաճառքով օրվա ապրուստը հայթայթող մարդուն, եղածը շաղ տալ։

Շատ բան կարող են անել, բայց՝ միայն վատ բան։

Կարող են ուսուցչին ստիպել, որ նա լինի միայն դասատու, որ չփորձի իրենց «գերտաղանդ» երեխաներին որևէ դաստիարակչական խոսք ասել,

բայցև բողոքել այդ նույն դասատուի մանկավարժական ցածր որակից։

Երեխան մնում է երեխա, նաև՝ իր չարաճճիություններով։ Իսկ դրա համար պետք է նաև խստություն, խրատական և խորհրդատվական աշխատանք։

Այնպես որ, ծնողը պիտի շահագրգռված լինի ուսուցչի կողմից վերոնշյալ որակների կիրառման հարցում։

Ամեն ինչ պետք է սկսել դպրոցից, որպեսզի ունենանք կրթված և պիտանի քաղաքացի։

Մեխակ Սայադյան

Դիտվել է՝ 1038

Մեկնաբանություններ