«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Լռության մեջ աստղեր են ծնվում

Լռության մեջ աստղեր են ծնվում
30.01.2025 | 08:27

Ամեն գիշեր՝ հենց քնելուց առաջ, ես լսում եմ աշխարհի ամենաչքնաղ երաժշտությունը։

Երբ անջատում եմ հեռուստացույցը, համակարգիչը, մնացած ամեն ինչ, հանգցնում եմ լույսն ու պառկում քնելու, սկսվում ա լռության սիմֆոնիան՝ ամենակատարյալ երաժշտությունը։ Լռությունը բացում ա տիեզերքի դուռն ու ինձ միավորում աստղերի հետ։ Ես լսում եմ եթերային լարայինների լուռ նախերգը, հետո աստվածային փողայիններն անձայն նվագում են գլխավոր թեման, հետո բոլորը միավորվում են բացարձակ լռության ելևէջներով․․․ Լռության մեջ աստղեր են ծնվում, ապրում ու մեռնում, տիեզերական սերը փարվում ա մոլորակներին ու կյանք ծնում, ժամանակն ու տարածությունը պարում են՝ գրկախառնված․․․

Ես լսում եմ լռությունը, որն իր մեջ պարունակում ա բոլոր գոյություն ունեցող ու չունեցող ձայները, լռությունն ինձ օրոր ա ասում, քնացնում ա, ու արդեն քնելուց առաջ, երբ կիսով չափ ընկղմված եմ երազի մեջ, ես անձայն ծափահարում եմ բնությանը՝ կատարյալ երաժշտության ֆանտաստիկ կատարման համար։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9289

Մեկնաբանություններ