ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Ասում են...

Ասում են...
03.05.2011 | 00:00

...թե օրերս Lienta.ru և Step&step.ru կայքերը գրել են, թե հայ սնայպերն սպանել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին՝ կրակելով նրա աչքին, երբ վերջինս Աղդամի շփման գծում դիտանցքից նայելիս է եղել:
Ըստ լավատեղյակների` դա «նույն ձեռքի» գործն է, ինչ նախորդ լուրի ժամանակ է գործել:
Հիշենք՝ երկու շաբաթ առաջ նույն՝ Lienta.ru-ն «Սուտ լուր» խորագրի ներքո գրել էր, թե «մահացել» է Սերժ Սարգսյանը:
Ըստ լավատեղյակների. այդ լուրերը «եփվում», տարածվում են տեղային խոհանոցներից (կոնկրետ «հայկականի» դեպքում որոշակի «աբիժնիկ» ուժերի կողմից), Աբիևի մասով էլ հայտնի է, որ գերագույն գլխավոր հրամանատար Ալիև-պուճուրն ուզում է նրան պաշտոնանկ անել, այդ իսկ պատճառով էլ «ժերտվա» են տալիս Աբիևին: Տեղեկատվական դաշտում:
Այնուհանդերձ, Աբիևի մասին լուրը՝ ղարաբաղյան բանակի կողմից օրերս հայտարարված՝ սահմանի ողջ երկայնքում պատժիչ գործողություններ իրականացնելու ֆոնին, բավականին «հետաքրքիր» ասոցիացիաներ է առաջացրել, և նույնքան արագ էլ տարածվել է ղարաբաղյան բլոգերների շրջանակում:
Սակայն ողջ խնդիրն այն է, որ, բացի «ներքին օգտագործումից», այդ լուրերն ունեն նաև դեպ Ռուսաստան տանող որոշակի «հետք». այնտեղ կան ուժեր, որոնց թաքուն ջանքերի միջոցով ասպարեզ են նետվում այս կարգի լուրերը, «ուսումնասիրվում» են դրանց արձագանքները, կողմերի պահվածքը, կայացվում որոշակի եզրակացություններ՝ անհրաժեշտ նպատակների համար:

Դիտվել է՝ 2346

Մեկնաբանություններ