Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հերթական արկածախնդրությունը

Հերթական արկածախնդրությունը
09.01.2013 | 15:39

Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա Երկրորդը Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը պատկանել ու պատկանելու է Ադրբեջանին: «Լեռնային Ղարաբաղը եղել և մնում է Ադրբեջանի անքակտելի մասը այնպես, ինչպես Հարավային Օսիան և Աբխազիան միշտ պատկանել են Վրաստանին»,-ասել է վրաց պատրիարքը: Այս հայտարարությունը բավականին մեծ արձագանք ունեցավ Հայաստանում: Վրացական կողմը հերքեց ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այս տեղեկատվությունը:
Այդուհանդերձ, սա Ադրբեջանի հերթական էժանագին խաբեությո՞ւն էր, թե մշտապես «պատահականություն» հորջորջվող վրացական սադրանք:
«Սովորաբար մեկնաբանում եմ պաշտոնական տեղեկատվությունը, վրացական կողմը նման հայտարարություն չի արել: Ավելին, պատրիարքարանը հերքել է նման լուրերը: Մնում է հիմք ընդունել ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները, որոնք օրը հազար անգամ ապատեղեկատվություն են տարածում` փորձելով սեպ խրել հարևանների միջև, Հայաստանը մեկուսացնել, դնել դժվարին կացության մեջ: Պիտի զերծ մնալ նման կարգի տեղեկատվության մեկնաբանությունից, քանի դեռ պաշտոնապես չեն հիմնավորվել»,-մեզ հետ զրույցում ասաց Շիրակ Թորոսյանը, ում դիրտարկմամբ, տեղեկատվական պատերազմում սա ադրբեջանական կողմի հերթական արկածախնդրությունն էր:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ